Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության
10/02/2015 16:30
Կիսվել

Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 84 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ հատուկ հսկողություն սահմանելով ոչ միայն աղբամաններին հարակից տարածքների, այլև բնակչության կողմից աղբի կուտակման քրոնիկ վայրեր դարձած այլ հասցեների նկատմամբ: 

«Մեր նպատակը միայն արձանագրություններ կազմելը չէ, կարևոր է, որ այդ արձանագրությունների միջոցով կանխարգելենք երևույթն ու վերացնենք պատճառները: Այս համատեքստում ոչ պակաս կարևոր է նաև իրավախախտ քաղաքացիների հետ բացատրական աշխատանքներ տանելը՝ առանձնակի ընդգծելով, որ մեր նպատակը ոչ թե տուգանելն է, այլ մեր քաղաքը մաքուր պահելը: Հատուկ ուշադրություն դարձրեք նաև ոչ սահմանված այն վայրերին, որտեղ մշտապես նկատվում է աղբի կուտակում, այդ թվում՝ խաչմերուկներին վարորդների կողմից աղբի և ծխախոտի մնացորդների դուրս նետման դեպքերին: Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ քայլեր ձեռնարկեք նաև այդ արատավոր երևույթը վերացնելու ուղղությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Վերջին շրջանում հատկապես Կենտրոն վարչական շրջանում նկատվող նոր աղբամանների հաճախակի այրման դեպքերի հետ կապված էլ քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է ոստիկանության հետ համատեղ հատուկ հսկողություն սահմանել դրանց նկատմամբ և հայտնաբերել մեղավորներին ու ենթարկել պատասխանատվության: Նշվել է, որ միայն մեկ ամսվա ընթացքում գրանցվել է աղբամանների այրման 20 դեպք:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման աշխատանքների հետ կապված առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 10 արձանագրություն է կազմվել:

Ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի հայտնաբերման մասով էլ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է 5 դեպք: 4 հասցեներում կատարվել են ինքնակամ շինարարության հետևանքների վերացման աշխատանքներ: Արձանագրություններ են կազմվել նաև շինհրապարակների կազմակերպման պայմանների խախտման 5 դեպքի մասով: Քաղաքապետը բոլոր պատասխանատուներին, մասնավորապես վարչական շրջանների համապատասխան ծառայություններին հանձնարարել է լինել առավել հետևողական և շարունակել այս ուղղությամբ խիստ հսկողությունը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել մայրաքաղաքում տեղադրված գովազդային վահանակների՝ սահմանված չափորոշիչներին համապատասխանությունն ու, ըստ այդմ, ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ հնարավորին սեղմ ժամկետում վերացնելով առկա թերությունները: 

«Ընդամենը մի քանի տարի առաջ Երևանի քաղաքապետարանը քայլեր ձեռնարկեց մայրաքաղաքում արտաքին գովազդի դաշտում յուրօրինակ մշակույթի ձևավորման, այդպիսով նաև գովազդային վահանակների արդիականացման ուղղությամբ: Նաև գիտեք, որ մենք որդեգրել ենք մի քաղաքականություն, համաձայն որի՝ այժմ փորձում ենք քաղաքաշինական ու հատկապես ճանապարհաշինական աշխատանքների շրջանակում բոլոր տեսակի մալուխներն անցկացնել ստորգետնյա եղանակով: Այս պահանջը դրված է նաև գովազդային նոր վահանակների դեպքում, մինչդեռ շատ հաճախ տեսնում ենք, որ այն ուղղակի չի կատարվում: Մենք արել և անում ենք հնարավորը պարտավորությունների կատարման հարցում տնտեսվարողներին աջակցելու համար, սակայն մայրաքաղաքի նկատմամբ անփույթ և անտարբեր վերաբերմունքը պարզապես անընդունելի է: Ուսումնասիրեք իրավիճակը, կատարեք համապատասխան գույքագրումներ: Եղեք շատ խիստ և հետևողական այս հարցում: Այն ընկերությունները, որոնք չեն ապահովի սահմանված չափորոշիչները, վերանայեք վերջինների հետ գովազդի թույլտվության պայմանագրերը», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող «Թեժ գծերի» հեռախոսահամարներով նախորդ շաբաթ ստացվել է համապատասխանաբար 164 և 37 հեռախոսազանգ: Զեկուցվել է, որ բարձրացված հարցերից 168-ը համապատասխան լուծում կամ պատասխան են ստացել: Եվս 33 հարց ուսումնասիրման և կատարման ընթացքում է:

Քաղաքապետի կողմից 2014 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում ընդունված որոշումների և կարգադրությունների կատարման վերաբերյալ վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների և վարչական շրջանների աշխատակազմերի կողմից քաղաքապետի բոլոր որոշումներն ու կարգադրությունները կատարված են: Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ հետևողական աշխատանքն ու պարբերաբար ներկայացնել համապատասխան տեղեկատվություն: Հանձնարարվել է նաև նախապատրաստական աշխատանքներ տանել մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98