Պաշտոնական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2015թ. փետրվար ամսվա գնահատման և վերլուծության արդյունքները
09/03/2015 16:55
Կիսվել

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2015թ. փետրվար ամսվա գնահատման և վերլուծության արդյունքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2015թ. փետրվարի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: 

Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Դավթաշեն վարչական շրջանը, երկրորդը Արաբկիրն է, իսկ երրորդ տեղում՝ Ավան վարչական շրջանը: 2015թ. փետրվար ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշը գրանցել է Շենգավիթ վարչական շրջանը: Զեկուցվել է նաև, որ մարտ ամսվա աշխատանքների գնահատումն արդեն կիրականացվի համակարգում ներառված քաղաքային տնտեսության ուղղությունների շրջանակի ընդլայնմամբ:

Անդրադառնալով գրանցած արդյունքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հետևողական աշխատանք տանել առաջադրված խնդիրները լիարժեք լուծելու և գնահատման համակարգի համաձայն համապատասխան ցուցանիշներն ապահովելու ուղղությամբ: 

«Գնահատման համակարգում ներառված քաղաքային տնտեսության ուղղությունների շրջանակի ընդլայնումն է՛լ ավելի է մեծացնելու պահանջները վարչական շրջաններից: Ուստի, պետք է հետևողականություն և ամենօրյա աշխատանք, որպեսզի քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կարողանաք ապահովել անհրաժեշտ ցուցանիշները: Ըստ այդմ, իմ հորդորն ու պահանջը ձեզանից այն է, որ երբևէ չբավարարվեք ձեռքբերածով ու շարունակեք անել հնարավորը՝ մշտապես բարձր ցուցանիշներ արձանագրելու համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2015թ. փետրվարի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: 

Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Դավթաշեն վարչական շրջանը, երկրորդը Արաբկիրն է, իսկ երրորդ տեղում՝ Ավան վարչական շրջանը: 2015թ. փետրվար ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշը գրանցել է Շենգավիթ վարչական շրջանը: Զեկուցվել է նաև, որ մարտ ամսվա աշխատանքների գնահատումն արդեն կիրականացվի համակարգում ներառված քաղաքային տնտեսության ուղղությունների շրջանակի ընդլայնմամբ:

Անդրադառնալով գրանցած արդյունքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հետևողական աշխատանք տանել առաջադրված խնդիրները լիարժեք լուծելու և գնահատման համակարգի համաձայն համապատասխան ցուցանիշներն ապահովելու ուղղությամբ: 

«Գնահատման համակարգում ներառված քաղաքային տնտեսության ուղղությունների շրջանակի ընդլայնումն է՛լ ավելի է մեծացնելու պահանջները վարչական շրջաններից: Ուստի, պետք է հետևողականություն և ամենօրյա աշխատանք, որպեսզի քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կարողանաք ապահովել անհրաժեշտ ցուցանիշները: Ըստ այդմ, իմ հորդորն ու պահանջը ձեզանից այն է, որ երբևէ չբավարարվեք ձեռքբերածով ու շարունակեք անել հնարավորը՝ մշտապես բարձր ցուցանիշներ արձանագրելու համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69