Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում իրականացվում են 2015 թվականի ծրագրով նախատեսված տարաբնույթ աշխատանքներ
Բարենպաստ եղանակով պայմանավորված մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի նորոգման ու բարեկարգման գարնանային փուլի աշխատանքներն այս տարի ավելի շուտ են մեկնարկել: Հարթ և թեք տանիքների նորոգման, ինչպես նաև որոշ այլ ուղղություններով գործընթացն իրականացվում է արդեն մեկ ամիս: 2015 թվականի տարեկան ծրագիրը կներառի բազմաբնակարան շենքերի ենթակառուցվածքների նորոգման հետևյալ ուղղությունները՝ շքամուտքերի, հարթ և թեք տանիքների, ջրթափ խողովակների, վերելակների, ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերի նորոգում, հարկաբաժինների պատուհանների ապակեպատում, մուտքերի, տանիքների և նկուղների դռների տեղադրում, ներքին խողովակաշարերի ջերմամեկուսացում:
Թվարկվածից զատ, ծրագրում առաջնահերթության կարգով ներառված շենքերում կկարգաբերվեն նաև էլեկտրական մալուխները: