
Օրվա փաստը. Երևանում կառուցվել է 1345 թեքահարթակ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը սկսում է քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման նոր նախաձեռնություն: Այսուհետ պարբերաբար «Օրվա փաստը» խորագրի ներքո ձեզ կներկայացվեն Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքների ոլորտային ինֆոգրաֆիկաներ:
2013-2014 թթ. ընթացքում Երևանում կառուցվել է 1345 թեքահարթակ, որից 374-ը՝ 2013 թվականին, իսկ 971-ը՝ 2014 թվականին: