Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
24/03/2015 15:20
Կիսվել

Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը

Մարտի 23-ին Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները ողջունել են «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով այցելած և ԱԺ նիստերի ընթացքին հետևող Արմավիրի մարզի Քարակերտի համար 1 և  2 դպրոցների մանկավարժներին և աշակերտներին:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, քարտուղար՝ Վահե Էնֆիաջյանը:

Այնուհետև, օգտվելով «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածից, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ:

Խորհրդարանը չի ընդունել Զարուհի Փոստանջյանի հեղինակած «2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունների կապակցությամբ» օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշումը:

Քննարկվել է «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը

Պատգամավորները նստաշրջանի և քառօրյա նիստերի օրակարգերը հաստատելուց հետո սկսել են քննարկել ԱԺ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովի, Արմեն Ռուստամյանի, Հովհաննես Սահակյանի, Էդմոն Մարուքյանի, Արփինե Հովհաննիսյանի, Թևան Պողոսյանի, Գուրգեն Արսենյանի, Հեղինե Բիշարյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Վահրամ Բաղդասարյանի, Հերմինե Նաղդալյանի, Մարգարիտ Եսայանի, Լյուդմիլա Սարգսյանի, Գագիկ Մելիքյանի և Արագած Ախոյանի հեղինակած «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարության նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ հայտարարության նախագծի մշակմանը մասնակցել են ԱԺ 6 խմբակցությունների պատգամավորներ, անկախ պատգամավորներ, ասորական և հունական համայնքների ներկայացուցիչներ, պատմաբաններ, թուրքագետներ, գիտնականներ և սփյուռքի ներկայացուցիչներ: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ նախագծի մշակման գործում մեծ է եղել երջանկահիշատակ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի ներդրումը:

Հայտարարության նախագծում ասվում է, որ ՀՀ Ազգային ժողովը, առաջնորդվելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի բանաձևի, 1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին», 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաների, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով և դրույթներով, արձանագրելով հայ, հույն և ասորի ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները, հայտարարում է, որ դատապարտում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1914-1923 թվականներին հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: «Հայտարարության նախագծի ընդունումը կլինի մեր ներդրումը ցեղասպանությունների դեմ միջազգային պայքարում»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

Հարակից ելույթում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Շիրակ Թորոսյանը: Նրա գնահատմամբ՝ ԱԺ հայտարարության նախագիծը քաղաքական փաստաթուղթ է, որով Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, իր վերաբերմունքն է արտահայտում ցեղասպանությունների վերաբերյալ: Նրա խոսքով՝ դա հայ ժողովրդի բարոյական պարտքն է՝ լինելու բարեկամ ժողովուրդների կողքին, կիսելու նրանց ցավը և նաև՝ սատարելու: Պարոն Թորոսյանը կարևորել է այն հանգամանքը, որ փաստաթղթում արձանագրված է հայրենազրկման փաստը: Նա հորդորել է գործընկերներին կողմ քվեարկել:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել ԱԺ պատգամավորները: Գուրգեն Արսենյանը նշել է, որ դատապարտում է մարդկանց հանդեպ իրականացված նման երևույթները: Նրա գնահատմամբ՝ փաստաթուղթը պետք է արտահայտի այդ հարցում բոլորի վերաբերմունքը: Հովհաննես Մարգարյանը հայտարարության նախագիծը և բարոյական, և քաղաքական տեսանկյունից համարել է կարևոր՝ նշելով, որ անտարբերությունը կարող է ցեղասպանությունների շարունակականության պատճառ լինել: Հայկ Բաբուխանյանն էլ կարծիք է հայտնել, որ Թուրքիան մինչ օրս շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը և առաջարկել է հեղինակներին հայտարարության մեջ արձանագրել դա: Էդմոն Մարուքյանը կարևորել է նախաձեռնությունը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին մինչ օրս տեղի ունեցած ցեղասպանությունները դատապարտելու առումով: Նա առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել: Թևան Պողոսյանը դատապարտել է Օսմանյան կայսրության կողմից ասորիների և հույների նկատմամբ իրագործված ցեղասպանությունը: Հրանտ Բագրատյանն անդրադարձել է ցեղասպանությունների ճանաչման գործընթացին, ներկայացրել իր նկատառումներն ու առաջարկները: Սամվել Ֆարմանյանի գնահատմամբ՝ հայտարարության նախագիծն ուղղված չէ ժամանակակից Թուրքիայի դեմ, ընդհակառակը՝ այն միտված է օգնելու ժամանակակից Թուրքիային՝ առերեսվելու սեփական պատմության հետ:

Պատգամավոր Մհեր Շահգելդյանն իր ելույթում կարևորել է ԱԺ հայտարարության նախագծի ընդունումը ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և նաև դրանց կրկնության կանխարգելման տեսանկյունից: Նա անհրաժեշտ է համարել ցեղասպանությունների դատապարտման գործընթացի շարունակականությունն աշխարհում: Արտակ Զաքարյանը ևս կարևորել է ցեղասպանությունների դատապարտման անհրաժեշտությունը՝ նշելով, որ 20-րդ դարի սկզբին և հետագա տարիներին ցեղասպանության զոհ է դարձել 13,5 միլիոն մարդ տարբեր երկրներում: Կորյուն Նահապետյանը, անդրադառնալով ԱԺ հայտարարության նախագծին, նշել է, որ առավել նպատակահարմար կլիներ, եթե ասորիների և հույների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը ճանաչվեր օրենքով, ոչ թե ԱԺ հայտարարությամբ: Ըստ նրա՝ այդ պարագայում նկատելի կլիներ իշխանության մյուս թևերի դիրքորոշումը: Արտաշես Գեղամյանը ողջունել է ԱԺ հայտարարության նախագծի ներկայացումը, կարևորել ցեղասպանությունների դատապարտման և ժխտողականության դեմ պայքարի անհրաժեշտությունը: Զարուհի Փոստանջյանն իր ելույթում անհրաժեշտ է համարել Օսմանյան կայսրությունում ասորիների և հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության դատապարտումը ԱԺ հայտարարությամբ: Խոսրով Հարությունյանը ևս ողջունել է ԱԺ հայտարարության նախագծի ընդունումը, անդրադարձել հայ-թուրքական արձանագրություններին և տարածաշրջանային խնդիրներին: Ըստ նրա՝ ԱԺ հայտարարության ընդունումն իր լուման կներդնի ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման գործընթացում: 

ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ խմբակցությունները  

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն անդրադարձել է ցեղասպանությունների ճանաչման գործընթացին, կարևորել ցեղասպանության ենթարկված և տեղահանված ազգերի հետ համագործակցելու անհրաժեշտությունը: Նա առաջարկել է այդ նպատակով ստեղծել մի մարմին, որը կզբաղվի այդ հարցերով, և համոզմունք է հայտնել, որ միասնական գործելու պարագայում արդյունքներն առավել շոշափելի կլինեն: Խմբակցության ղեկավարը տեղեկացրել է, որ «Ժառանգություն»-ը կողմ է քվեարկելու ԱԺ հայտարարության նախագծին:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ ԱԺ հայտարարության ընդունումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ առանձնահատուկ նշանակություն է ստանում: Կարևորելով ոճրագործությունների դատապարտումը՝ նա անհրաժեշտ է համարել ժխտողականության դեմ ընդհանուր պայքարը: Ըստ նրա՝ հանցագործության պարտակումը միտում ունի խուսափելու ցեղասպանությունների կանխարգելումից:

ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա իրազեկել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու ԱԺ հայտարարության նախագծին: Խմբակցության ղեկավարի կարծիքով՝ առավել նպատակահարմար կլիներ, եթե խորհրդարանն իր վերաբերմունքն արտահայտեր օրենքով: Նա ևս նկատել է, որ չդատապարտված ցեղասպանությունները ծնում են նոր ցեղասպանություններ:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում ողջունել է ԱԺ հայտարարության նախագծի քննարկումը՝ նշելով, որ այն քննարկման է ներկայացվել ճիշտ ժամանակին: Նա անդրադարձել է նաև գործընկերների ելույթներին, նպատակահարմար համարել ԱԺ հայտարարության վերնագրից տարեթվերը հանելու առաջարկը, որի հետ եզրափակիչ ելույթում համաձայնել է նաև ԱԺ հայտարարության հիմանական զեկուցող Էդուարդ Շարմազանովը: ՀՀԿ խմբակցության ղեկավարը տեղեկացրել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու ԱԺ հայտարարության նախագծին:

Եզրափակիչ ելույթում նախագծի համահեղինակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է գործընկերների դիտարկումներին և առաջարկներին, ներկայացրել պարզաբանումներ:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69