Ենթակառուցվածքների կարգաբերման ու տրոլեյբուսների մասնակի նորոգման աշխատանքներ` «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունում
Մայրաքաղաքի էլեկտրատրանսպորտի բնականոն աշխատանքի ապահովման և հպակային ցանցի առկա վիճակի բարելավման նպատակով «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունն իրականացնում է պլանային վերանորոգման աշխատանքներ: Ըստ այդմ, նորերով են փոխարինվում առանձին հատվածների կոնտակտային լարերը, ամրացվում և ներկվում են հենասյուները: Մարտի 23-ից մեկնարկած կոնտակտային մաշված պղնձալարերի փոխարինման աշխատանքները ներկայում ծավալվել են Կասյան փողոցի 2.2 կմ հատվածում և ըստ սահմանվածի՝ կավարտվեն ապրիլի 10-ին: Իսկ Հալաբյան, Լենինգրադյան և Ծովակալ Իսակովի պողոտայում ընթացող հենասյուների ներկման աշխատանքների վերջնաժամկետը ապրիլի 20-ն է: