Բաց դաս Ազգային ժողովում
ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հյուրընկալել է Արմավիրի մարզի Վանանդ և Հացիկ գյուղերի դպրոցների ուսուցիչներին և աշակերտներին:
Ողջունելով հյուրերի այցը օրենսդիր մարմին՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է դպրոցականներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են ՀՀ արտաքին քաղաքականությանը, հայ-թուրքական հարաբերություններին և հայ-թուրքական սահմանի բացման հնարավորություններին, ԼՂ հակամարտության կարգավորման հարցին և այլն:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հարցին՝ ԱԺ փոխնախագահը վերահաստատել է, որ Հայաստանը ԼՂ հիմնահարցի կարգավորումը տեսնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում ընթացող բանակցությունների շրջանակում և բացառապես խաղաղ կարգավորմամբ:
Այցի ավարտին աշակերտներն ու ուսուցիչներն ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: