Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
2015 թվականին մանկապարտեզները կհամալրվեն ևս 3000 միավոր տարատեսակ գույքով
13/04/2015 15:30
Կիսվել

2015 թվականին մանկապարտեզները կհամալրվեն ևս 3000 միավոր տարատեսակ գույքով

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը այցելել է Երևանի մանկապարտեզներ, որտեղ այս օրերին բաշխվում է տարեկան ծրագրով նախատեսված գույքը։

2012-2014թթ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին բաշխվել է շուրջ 32 000 միավոր գույք՝ սառնարաններ, սառցախցիկներ, սալօջախներ, մսաղացներ, խոհանոցային սպասք, երկհարկանի ու եռահարկ մահճակալներ, զգեստապահարաններ, սեղաններ, աթոռակներ։ 

«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ նախադպրոցական կրթության ոլորտում բարեփոխումների ծրագիր մեկնարկեցինք, որի կարևորագույն նշանակությունը երեխաների անվտանգության ապահովումն է՝ սննդի և այլ պայմանների բարելավման տեսանկյունից։ Քաղաքապետարանն սկսեց թե՛ գույքային, թե՛ վերանորոգման լայնածավալ ծրագրի իրականացումը։ Քաղաքապետի հանձնարարությամբ 2012 թվականին բոլոր մանկապարտեզներում կատարված մոնիտորինգի արդյունքում,՝ըստ առաջնահերթության,կյանքի կոչվեցին թե՛ վերանորոգման, թե՛ գույքային ծրագրերը՝ ժամանակացույցի փուլային աշխատանքներով»,- ներկայացրել է Գայանե Սողոմոնյանը։

2015 թվականին մանկապարտեզները կհամալրվեն ևս 3000 միավոր տարատեսակ գույքով։

«Այսօր քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզներն ունեն առնվազն մեկ նոր սառնարան։ 2014 թվականին երկրորդ սառնարանները բաժանեցինք այն մանկապարտեզներին, որտեղ երեխաթվի հաճախման ցուցանիշը առավել շատ է, հետևաբար և մեծ քանակության սննդամթերք են ստանում։ 2015 թվականին, պահպանելով նույն սկզբունքը, հաստատությունները կհամալրվեն երկրորդ, նույնիսկ երրորդ սառնարանով։ Մանկապարտեզները կստանան նաև մահճակալներ, զգեստապահարաններ, սննդի մշակման սեղաններ՝ չժանգոտվող մետաղից պատրաստված, հաց և այլ սննդամթերք պահպանելու համար փայտե պահարաններ և այլն»,- նշել է Գայանե Սողոմոնյանը։

2015 թվականին շարունակվելու է նաև մանկապարտեզների վերանորոգման ծրագիրը։ Այս տարի ևս 31 մանկապարտեզ է նորոգվելու։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98