Պաշտոնական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Նախագահն ընդունել է Բելգիայի խորհրդարանական պատվիրակությանը
09/09/2015 11:11
Կիսվել

Նախագահն ընդունել է Բելգիայի խորհրդարանական պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին և նրանց այցը Հայաստան՝ Հանրապետության Նախագահը մեծապես կարևորել է միջխորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Բելգիայի Թագավորության պատգամավորների այցի հագեցած օրակարգն ավելի կսերտացնի և նոր որակական հարթություն կտեղափոխի հայ-բելգիական միջխորհրդարանական կապերը: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է առավել ամրապնդելու Բելգիայի հետ բարեկամական հարաբերությունները, որոնց նպաստում են նաև մի շարք կարևոր հանգամանքներ. Բելգիան 100 տարի առաջ ապաստան տվեց ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին, որոնց սերունդներն այսօր շարունակում են ապրել և արարել այդ երկրում: Բելգիան, լինելով ԵՄ հիմնադիր անդամ, ըստ Նախագահի, իր զարգացած տնտեսությամբ կարող է լավ օրինակ հանդիսանալ գրեթե նույնչափ տարածք ունեցող Հայաստանի համար՝ բարեփոխումների իրականացման ճանապարհին: Նախագահի խոսքով, Հայաստանում Բելգիան ընկալվում է որպես ուսանելի զարգացման մոդել:

Սերժ Սարգսյանը կարևորել է, որ Բելգիայի խորհրդարանականները Հայաստան են այցելել մեր երկրի և ժողովրդի համար կարևոր ժամանակահատվածում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում: Նախագահը բարձր է գնահատել 1998թ. Բելգիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը, նաև կարևորել հունիսին վարչապետ Շառլ Միշելի, իսկ մեկ ամիս անց՝ Ներկայացուցիչների պալատի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, որով Բելգիան ամբողջացրել է ճանաչման գործընթացը:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել բարեկամ Բելգիայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հարցում, որը համահունչ է ԵՄ ընդհանուր մոտեցմանը: Նախագահը ողջունել է խորհրդարանականների ցանկությունը՝ այցելել ԼՂ և հիմնահարցի մասին անաչառ տեղեկություններ ստանալ անմիջապես տեղում՝ տեսնելով երկիրը և շփվելով արցախցիների հետ:

Բելգիացի խորհրդարանականներն ընդգծել են, որ կարևոր մի քանի հարցեր միավորում են նաև իրենց՝ Բելգիայի տարբեր մակարդակի խորհրդարանների ներկայացուցիչներին: Այդ հարցերի թվում նրանք նշել են 2015թ. իրենց խորհրդարաններում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ իրականացված աշխատանքը, ինչպես նաև ԼՂ այցելելու համատեղ ցանկությունը: Պատգամավորները ՀՀ Նախագահից ի թիվս այլ հարցերի հետաքրքրվել են  ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացով: Հանրապետության Նախագահը պատասխանել է խորհրդարանականներին հետաքրքրող բոլոր հարցերին, ներկայացրել մեր երկրի մոտեցումները:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08