Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Վարչապետը մասնակցել է Ճարտարապետների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը
05/10/2015 18:39
Կիսվել

Վարչապետը մասնակցել է Ճարտարապետների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Ճարտարապետների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

Վարչապետ Աբրահամյանը շնորհավորել է միջոցառմանը ներկա ճարտարապետներին՝ մասնագիտական օրվա կապակցությամբ ու նշել, որ ճարտարապետի մասնագիտությունը հայ ժողովրդի պատմության մեջ մշտապես արժևորվել է, ունեցել իր ուրույն տեղն ու դերը: «Արդեն երկրորդ տարին, հատուկ արժևորելով և նշելով ճարտարապետի միջազգային օրը, որպես կառավարության ղեկավար ցանկանում եմ մեկ անգամ ևս շեշտել՝ մենք շատ կարևորում ենք ազգային-ավանդական ձեր մասնագիտությունը, ստեղծագործ մտքի պտուղները, որոնք կյանքի կոչվելուց, կառույցի վերածվելուց հետո այլևս ծառայում են մեր հանրությանը», – ասել է վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հայկական ժամանակակից ճարտարապետությունը, շարունակելով ոլորտի հարուստ ավանդույթներն, այսօր էլ ստեղծում է շինություններ, որոնցով հպարտանում ենք և որոնք մեր երկրի դեմքն են. «Երբ մենք՝ հայերս, քննական հայացքով փորձում ենք գնահատել, թե ինչ ենք տվել, ինչով ենք հետաքրքիր աշխարհին, առաջինների թվում առանձին հպարտությամբ նշում ենք հայ ճարտարապետությունը»: Վարչապետ Աբրահամյանի խոսքով՝ այսօր կառավարության գործողությունները միտված են գործնական քայլերով ներդրումային ակտիվ քաղաքականության իրականացմանը. կառավարությունը մշակում է մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք պետք է էապես խթանեն շինարարության ոլորտի աճի տեմպերը: Կառավարության ղեկավարը նշել է, որ այս տարի արդեն հանրապետությունում իրենց դռներն են բացել մշակութային, կրթական, մարզական ու սպասարկման բազմաթիվ կենտրոններ, այդ թվում՝ աշխարհում մեծ ճանաչում ունեցող ընկերությունների հյուրանոցներ՝ նպաստելով մեր երկրի տնտեսության զարգացմանն ու զբոսաշրջության խթանմանը: Ըստ վարչապետի՝ կառավարության օրակարգում են նաև Հայաստանի քաղաքաշինության նախարարության և Ճարտարապետների միության համագործակցությամբ մշակված օրենքների նախագծեր, որոնց կիրառումով կլուծվեն բնագավառի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ: «Համագործակցության մթնոլորտում միայն կարող ենք շինարարության բնագավառում ապահովել ներդրումներ և տնտեսական աճ: Ճարտարապետական միտքը պետք է լինի ակտիվ ու գործնական՝ որպես արդյունք ստեղծելով նոր հոյակապ կառույցներ», -ասել է Հովիկ Աբրահամյանը՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք և ստեղծագործական հաջողություններ՝ ի շահ մեր հայրենիքի եւ ընդգծել, որ կառավարությունը լինելու է նրանց կողքին:

Հովիկ Աբրահամյանը Ճարտարապետների միջազգային օրվա կապակցությամբ, ինչպես նաև ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր, ճարտարապետության թեկնածու Աշոտ Կանայանին, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության պրոֆեսոր Ալբերտ Զուրաբյանին, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Լևոն Ղալումյանին: Վարչապետի շնորհակալագրով է խրախուսվել Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր, ճարտարապետության դոկտոր Արսեն Առուստամյանը և քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը:

Ճարտարապետների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը Հայաստանի և սփյուռքից ժամանած ճարտարապետներին շնորհավորել են նաև ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98