Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպաններին
16/12/2015 16:02
Կիսվել

Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպաններին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ:

Վարչապետը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, որոնք թույլ են տալիս քննարկել օրակարգային հարցերը և վեր հանել հնարավոր խնդիրները: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ իշխանությունները կարևորում են Հայաստանի՝ Եվրոպական միության հետ շարունակական համագործակցության զարգացումը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ԵՄ-ի հետ համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա և Հայաստանը հանձնառու է խորացնել ու ամրապնդել այն ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերով: Վարչապետը նշել է, որ 2015 թվականը ԵՄ-ի հետ ինտենսիվ փոխգործակցության տարի էր և այդ գործընթացի տրամաբանական հանգուցալուծումն էր դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կայացած նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը: Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ ինտենսիվ քննարկումների միջոցով կողմերը կկարողանան մինչև հաջորդ տարեվերջ համաձայնության գալ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ, ինչը կարտացոլի երկկողմ հարաբերությունների ծավալն ու խորությունը և նոր ուղենիշներ կսահմանի փոխշահավետ համագործակցության համար:

Իր և դեսպանների անունից Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին ընդունելության համար և բարձր գնահատել ՀՀ կառավարության ու ոլորտային նախարարությունների հետ արդյունավետ փոխգործակցությունը: Դեսպանի խոսքով՝ ընթացիկ տարին հագեցած էր ԵՄ-ՀՀ հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման համար, որն առանձնացել է բարձրաստիճան փոխայցելություններով ու նոր համաձայնագրի բանակցությունների մեկնարկով: Պյոտր Սվիտալսկին նշել է, որ բանակցությունները սկսվել են կառուցողական ու բարեկամական մթնոլոտում և արդեն իսկ համաձայնություններ են ձեռք բերվել մի շարք ոլորտներում համագործակցության, նաև քաղաքական և տնտեսական հարցերի շուրջ: Պարոն Սվիտալսկին վստահություն է հայտնել, որ գալիք տարին ևս կառանձնանա ԵՄ-ՀՀ հարաբերությունների արդյունավետ զարգացմամբ ու խորացմամբ:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի հետագա բանակցություններին, դրանից բխող աշխատանքների կազմակերպմանը, ՀՀ-ում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ բիզնես միջավայրի բարելավմանն ու տնտեսական մրցակցության զարգացմանը, ինչպես նաև նոր Ընտրական օրենսգրքի ընդունմանը և այլ հարցերի:

Վարչապետը նշել է, որ ԵՄ «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի եվրոպական փորձագետների հետ համատեղ մշակված տնտեսական մրցակցությանը վերաբերող օրինագծերը ներկայում գտնվում են ՀՀ Ազգային ժողովում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այդ իրավական ակտերը լրամշակվել են ԵԱՏՄ իրավական ակտերին համապատասխանեցնելու գործընթացի շրջանակում, լրացվել են հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի չարաշահումների և անբարեխիղճ մրցակցության գործողության դրսևորումները, ինչպես նաև նախատեսվել են տուգանքներ պետական մարմինների ու տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձանց նկատմամբ մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության խախտման համար: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ տնտեսական մրցակցության զարգացումն ու տնտեսական դաշտում թափանցիկության ապահովումը ՀՀ կառավարության գերակա նպատակներից մեկն է և գործադիրը շարունակելու է այդ ուղղությամբ լինել հետևողական:
Դեսպան Սվիտալսկին կարևորել է տնտեսական մրցակցության խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը և վստահություն հայտնել, որ դրանք կնպաստեն ՀՀ-ում բիզնես միջավայրի հետագա բարելավմանը, ՀՀ-ԵՄ տնտեսական կապերի զարգացմանը, նոր ներդրումների ներգրավմանը:

Խոսելով նոր Ընտրական օրենսգրքի մասին՝ վարչապետը տեղեկացրել է, որ դրա մշակման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել հաջորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում: Կառավարության ղեկավարը կարևորել է օրենսգրքի մշակման ուղղությամբ քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների հետ սերտ փոխգործակցությունը, ներկայացվելիք առաջարկությունների քննարկումն ու դրանց ընդգրկումը ընդունվելիք օրենսգրքում:

Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02