Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Հովիկ Աբրահամյանն այցելել է Սինոփսիս Արմենիա ընկերություն
15/01/2016 17:17
Կիսվել

Հովիկ Աբրահամյանն այցելել է Սինոփսիս Արմենիա ընկերություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ձեռնարկության ուսումնական և արտադրական դեպարտամենտներում, ծանոթացել ընթացիկ և հեռանկարային ծրագրերին, ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններին: Մասնավորապես, ուսումնական դեպարտամենտի ղեկավար Վազգեն Մելիքյանը վարչապետին մանրամասներ է ներկայացրել արտադրություն-բուհ համագործակցության մոդելի հիման վրա իրագործվող կրթական ծրագրի վերաբերյալ: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ և հնարավորություն է տալիս աշխատաշուկան համալրել արտադրությանն ինտեգրվելուն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ունեցող շրջանավարտներով: «Սինոփսիս Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշել է, որ շրջանավարտների մեծ մասն աշխատում է ընկերությունում, ինչպես նաև Հայաստանում և տարածաշրջանում գործող ՏՏ ոլորտի այլ ընկերություններում: Նրա խոսքով՝ ուսումնական դեպարտամենտում սովորողների զգալի մասը նաև աշխատում է ընկերությունում: Ուսանողների հետ մտքերի փոխանակության ընթացքում վարչապետը հետաքրքրվել է ծրագրի արդյունավետությամբ և վստահեցրել, որ գործադիրը կշարունակի աջակցել ոլորտի զարգացմանն ուղղված նման նախաձեռնություններին: Իսկ արտադրական դեպարտամենտում շրջայցի ընթացքում Հովիկ Աբրահամյանին են ներկայացվել «Սինոփսիս Արմենիա»-ի գործունեությունը, արձանագրվող հաջողությունները և առաջիկա անելիքները: Վարչապետը զրուցել է ընկերության աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց ձեռքբերումներին և ողջունել նոր գաղափարների ու մոտեցումների կիրառումը:

Այնուհետև տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում արծարծվել են նոր ծրագրերի կյանքի կոչմանը և ՏՏ բնագավառի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Քննարկվել են ոլորտում առկա միտումները, հայաստանյան շուկայի առանձնահատկությունները, մեր երկրում տեխնոլոգիական համալսարանի ստեղծման հեռանկարները, ինչպես նաև առկա խնդիրները:

Լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա է մեծ ներուժ և անհրաժեշտ է հնարավորինս օժանդակել դրա իրացմանը: «Կառավարությունը շարունակելու է հետևողականորեն աջակցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը: Հիմա մենք քննարկում ենք ազգային ծրագիր ունենալու հարցը, և պետք է մեր բոլոր հնարավորությունները օգտագործենք այն կյանքի կոչելու համար», – նշել է Հովիկ Աբրահամյանը: Կարևորելով արտադրություն-բուհ մոդելի կիրառումը՝ վարչապետն այն արդյունավետ է համարել որակյալ կադրեր պատրաստելու տեսանկյունից և նշել, որ առաջիկայում կառավարությունը քննարկման առարկա կդարձնի նաև մյուս բուհերի հետ ընկերության համագործակցությունը խթանելու հարցը:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02