Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Վարչապետն ընդունել է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահին
09/02/2016 10:39
Կիսվել

Վարչապետն ընդունել է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլին: Կառավարության ղեկավարը կարևորել է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի համագործակցությունը ՀՀ քաղաքական կուսակցությունների հետ: Անդրադառնալով Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը՝ վարչապետը նշել է, որ մեր երկիրը պատրաստակամ է առաջ մղելու ԵՄ-ի հետ փոխգործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում: Հովիկ Աբրահամյանը կարևորել է նաև ՀՀ Ազգային ժողովի և Եվրոպական խորհրդարանի միջև կապերի հետագա սերտացումը՝ ավելացնելով, որ խորհրդարանական համագործակցությունը լավ հարթակ է քննարկելու ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցեր:

Յան Զահրադիլը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել, որ Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքը շահագրգռված է էլ ավելի զարգացնելու ու խորացնելու միջկուսակցական համագործակցությունը՝ այդպիսով նպաստելով նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների ակտիվացմանն ու ամրապնդմանը:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությամբ, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտման, ինչպես նաև բանաձևերի միջոցով խաթարել բանակցային գործընթացը, որն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Հովիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միջնորդությամբ ընթացող գործընթացի շրջանակում՝ խաղաղ բանակցությունների ճանապարհով։

Իր հերթին, Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահը շեշտել է, որ ԼՂ հակամարտությանը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով՝ միաժամանակ նշելով, որ դեմ է հարցը այլ միջազգային կառույցների հարթակ տեղափոխելուն և միակողմանի բանաձևեր ընդունելուն:

Հանդիպման ընթացքում վարչապետ Աբրահամյանը և պարոն Զահրադիլն անդրադարձել են նաև տարածային զարգացումներին առնչվող մի շարք հարցերի:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02