Պաշտոնական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 67460.73-2.54 TOPIX - 4140.22-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 25471.15+0.07 SSEC - 3990.30+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
18/08/2026  CBA:  USD - 365.25-0.25 GBP - 494-1.47
18/08/2026  CBA:  EURO - 422.81-0.8
18/08/2026  CBA:  GOLD - 51738+142 SILVER - 770.46+11.22
Գագիկ Բեգլարյան․ իրականացվել են 3464.5 կմ ձմեռային և 2978.9 կմ ամառային ճանապարհների պահպանման աշխատանքներ
20/02/2016 13:49
Կիսվել

Գագիկ Բեգլարյան․ իրականացվել են 3464.5 կմ ձմեռային և 2978.9 կմ ամառային ճանապարհների պահպանման աշխատանքներ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:

Նախարար Գագիկ Բեգլարյանը տեղեկացրել է, որ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների պահպանման ծրագրով իրականացվել են 5,9 մլրդ դրամի աշխատանքներ, այդ թվում՝ 3464.5 կմ ձմեռային և 2978.9 կմ ամառային ճանապարհների պահպանման աշխատանքներ: Կատարվել է 1720 կմ երկարությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների առանձին հատվածների ծածկի տեխնիկական վիճակի ուսումնասիրություն, ավարտվել է ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների ցանցի տեսաձայնագրությունը և այլն:

Գ. Բեգլարյանը նշել է, որ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով` շուրջ 3.2 մլրդ դրամի հաշվին, իրականացվել են 43.09 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ, այդ թվում՝ շահագործման է հանձնվել 3.2 կմ երկարությամբ Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհը: Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրվել է 5,24 մլրդ դրամ: Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ենթածրագրի շրջանակներում 2015թ. կնքվել է 1,0 մլրդ դրամ ընդհանուր արժեքով Դիլիջանի թունելի հիմնանորոգման պայմանագիրը. արդեն սկսվել են աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2016-2017թթ:

Նախարարի խոսքով՝ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում էր իրականացնել շուրջ 97 կմ երկարությամբ ճանապարհահատվածների վերանորոգում: Ծրագրի իրականացման ընթացքում առաջացած տնտեսումների հաշվին կհիմնանորոգվեն ևս 38 կմ երկարությամբ լրացուցիչ ճանապարհահատվածներ:

Զեկուցվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ-ի կողմից հաշվետու ժամանակաշրջանում փաստացի իրականացվել են շուրջ 6.6 մլրդ դրամի ներդրումային ծախսեր: 2015թ. նախորդ տարվա համեմատությամբ երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը նվազել է շուրջ 17.3%-ով և կազմել 2528.0 հազար տոննա:

Տրանսպորտի և կապի նախարարը հայտնել է, որ հանրապետության տարածքում թվային վերգետնյա հեռուստատեսային հեռարձակման համակարգի ներդրման ծրագրով ամբողջությամբ ավարտվել են նախատեսված աշխատանքները: Ներկայումս թվային ազդանշանը հասանելի է ՀՀ ողջ տարածքում: Կարգավորվել է նախարարության կողմից DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի ձեռք բերման և դրանք անհատույց սոցիալական անապահով խմբերին հանձնելու հարցը:

2015 թվականին զգալի աճել է տարբեր տեխնոլոգիաներով ինտերնետից օգտվողների (բաժանորդների) թիվը, որը 2013 թվականին կազմել է 45.35%, 2014 թվականին՝ 50.03%, իսկ 2015 թվականի նախնական տվյալներով՝ 55.29%: Զգալի աճել է միջազգային ԱյՓի տարանցման ծառայության հոսքերի թողունակությունը 2013 թվականին կազմել է 75050 ՄԲիթ/վրկ, 2014 թվականին՝ 87897 ՄԲիթ/վրկ, իսկ 2015 թվականի նախնական տվյալներով՝ 170000 ՄԲիթ/վրկ, ինչպես նաև Միջազգային ԱյՓի տարանցման ծառայության (1 ՄԲիթ/վրկ) միջին սակագնի նվազեցումը բերել է ծառայությունների մատչելիության՝ կազմելով 4500 դրամ: Միջոցառումների իրականացման արդյունքում նախատեսվում է 2016 թվականին ինտերնետից օգտվողների թիվը հասցնել 60%-ի:

«Գլոբալ տնտեսական ֆորում-2015» զեկույցում ներկայացված համաշխարհային ցանցային պատրաստվածության բնագավառում ՀՀ դիրքը 2015 թվականի դրությամբ 2014 թվականի համեմատ բարելավել է 7 կետով՝ զբաղեցնելով 58-րդ տեղը:

Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի համապատասխան հրամաններով գործողության մեջ են դրվել թվով 27 նամականիշ, 6 գեղաթերթիկ, 1 նամականիշով 1 նամականիշով 12 բացիկ:

Անդրադառնալով «Հյուսիս հարավ ճանապարհային միջանցքի» ծրագրին, նախարար Բեգլարյանը հայտնել է, որ ՀՀ նախագահի մասնակցությամբ 2015թ դեկտեմբերի 29-ին բացվել է ծրագրի Տրանշ 1-ի՝ շուրջ 31կմ երկարությամբ Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածի երկկողմանի երթևեկությունը: Տրանշ 3-ի շրջանակներում կառուցվելիք Լանջիկ-Գյումրի 27,5կմ հատվածի շինարարության տեխնիկական վերահսկող կազմակերպություն է ընտրվել Իտալական կոնսորցումը, իսկ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը կիրականացնի կառուցման աշխատանքները: Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների համար հայտարարվել է միջազգային մրցույթ, արդյունքներն ամփովել են, պայմանագիրը կնքման փուլում է:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ վարկային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերը գերակատարվել են՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիր 1-ին Տրանշով՝ 2 մլրդ դրամով, և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրով՝ 8 մլրդ դրամով: 2015թ ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 944.8 մլն դրամ տուրք և ոչ հարկային եկամուտներ պլանավորված 712.6 մլն դրամի դիմաց: Նշվել է , որ միջպետական 22 երթուղիների սպասարկման համար հայտարարվել է մրցույթ, իսկ երթուղիների սպասարկման համար 27 օտարերկրյա փոխադրողներին տրվել են 81 թույլտվություններ:
Վարչապետ Աբրահամյանը դրական է գնահատել տրասնպորտի և կապի նախարարության աշխատանքը և նշել, որ բավականին մեծ աշխատանք է կատարվել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ պետական, միջպետական և համայնքային նշանակության ճանապարհների վերանորոգման, գյուղական բնակավայրերում տրանսպորտի կազմակերպման:

Կարևորելով Իրանի հետ տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը, գործադիրի ղեկավարը հանձնարարել է ակտիվացնել քննարկումները դրանք գործնական փուլ տեղափոխելու համար:

18/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.25
-0.25
Եվրո (EUR)
422.81
-0.8
Ռուբլի (RUR)
4.3052
-0.0105
Լարի (GEL)
139.81
-0.07
51738
+142
Արծաթ
770.46
+11.22