Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Վարչապետն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարարին
25/03/2016 18:25
Կիսվել

Վարչապետն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին:

Ողջունելով հյուրին՝ վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Վրաստանի բարեկամական հարաբերությունների դինամիկ զարգացման ընթացքից և նշել, որ բարձրաստիճան հաճախակի փոխայցերը նպաստում են երկկողմ գործակցության հետագա զարգացմանը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ առկա է հայ-վրացական քաղաքական և տնտեսական համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ, և անհրաժեշտ է շարունակական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Իր հերթին Միխեիլ Ջանելիձեն ընդգծել է, որ Վրաստանը կարևորում է դարավոր բարեկամ Հայաստանի հետ համագործակցության զարգացումը, և այցը լավ հնարավորություն է քաղաքական ու տնտեսական գործակցության հեռանկարները, ինչպես նաև համատեղ ծրագրերը քննարկելու համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Միխեիլ Ջանելիձեն վարչապետ Աբրահամյանին է փոխանցել Վրաստանի վարչապետի ջերմ ողջույնները:

Անդրադառնալով տարբեր ինտեգրացիոն միավորումներին երկու երկրների անդամակցությանը՝ Հայաստանի վարչապետը և Վրաստանի արտգործնախարարն ընդգծել են, որ այն նոր հնարավորություններ է ընձեռում երկկողմ և բազմակողմ փոխշահավետ ծրագրեր նախաձեռնելու համար: Խոսելով տնտեսական կապերի ընդլայնման մասին՝ վարչապետը նշել է, որ թեև 2015 թ. երկու երկրների միջև արձանագրվել է ապրանքաշրջանառության ծավալի աճ, այնուամենայնիվ, պետք է շարունակել աշխատանքներն ավելի մեծ առաջընթաց արձանագրելու համար: Միխեիլ Ջանելիձեն ևս կարևորել է առկա ներուժի լիարժեք իրացումը և վերահաստատել Վրաստանի՝ տնտեսական գործակցության խորացմանն ուղղված նոր համատեղ ծրագրեր իրագործելու պատրաստակամությունը: Այս համատեքստում կարևորվել է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը: Հովիկ Աբրահամյանը և Միխեիլ Ջանելիձեն գոհունակություն են հայտնել տրանսպորտային հաղորդակցության, ենթակառուցվածքների բարելավման, էներգետիկայի, զբոսաշրջության և մշակութային ոլորտներում փոխգործակցության կապակցությամբ, ինչպես նաև կարևորել Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետում հայ-վրացական «Բարեկամության» կամուրջի կառուցումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական գործակցության զարգացման և համատեղ նոր ծրագրերի հեռանկարների, տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման հարցերի շուրջ:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08