Վաչե Գաբրիելյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Լոնդոն
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Լոնդոն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն)՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի 25-րդ հոբելյանական ամենամյա ժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կ առավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այցի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հանդիպել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի նախագահ պարոն Սումա Չակրաբարտիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր: