
Սերժ Սարգսյանը մասնակցել է ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Սերժ Սարգսյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության, արցախահայության և արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից առավոտյան հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին: ՀՀ Նախագահը Արցախյան ազատամարտում զոհվածների պանթեոնում ծաղիկներ է դրել ազատամարտի նահատակների և ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին:
Տոնական միջոցառումներն Արցախում շարունակվում են:
10:30 21/03 | Առք | Վաճառք |
AMD / USD | 387.00 | 390.00 |
AMD / EUR | 412.00 | 419.00 |
AMD / RUR | 4.98 | 5.07 |
դոլար | ||
դոլար | ||