Կարեն Կարապետյանը Դավիթ Անանյանին նշանակել է ՀՀ ֆինանսների փոխնախարար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Դավիթ Անանյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:
Կարապետյանի մեկ այլ որոշմամբ Սամվել Ավետիքյանը նշանակվել է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ: Ավետիքյանը մինչ այս զբաղեցնում էր Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի պաշտոնը: