
Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում խրախուսել է ՊԲ լավագույն մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի և ՊՆ նախարար Լևոն Մնացականյանի հետ մասնակցել է ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման և հայրենանվեր գործունեության համար ԼՂՀ պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների թանկարժեք նվերներով խրախուսելու՝ ավտոմեքենաներով պարգևատրելու հանդիսավոր արարողությանը: