Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Վարչապետը և ԵՄ պաշտոնյան քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
03/02/2017 16:28
Կիսվել

Վարչապետը և ԵՄ պաշտոնյան քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության ղեկավարը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանի եվրոպական օրակարգը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: «Մեր համագործակցությունը հիմնվում է ընդհանուր արժեքային համակարգի վրա և կարևոր է մեզ համար: Հայաստանը պատրաստ է առաջ մղել Եվրոպական միության հետ գործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, խորացնել և ամրապնդել այն: Այս առումով կարևոր են ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունները», – ասել է վարչապետը: Կարեն Կարապետյանը կարևորել է COSME և «Հորիզոն 2020» ծրագրերին Հայաստանի մասնակցությունը, ինչպես նաև Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրին միանալու վերաբերյալ բանակցություններ սկսելը։ Վարչապետն ողջունել է մեր երկրում ԵՄ պատվիրակության ակտիվ մասնակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցության համար:

Քրիստիան Դանիելսոնը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունները՝ նշելով, որ դրանով երկկողմ հարաբերությունները նոր փուլ են թևակոխում: «Բարեփոխումներն առաջ տանելը կարևոր կլինի մեր համագործակցությունը խորացնելու ու հարստացնելու տեսանկյունից, և հավակնոտ ռեֆորմների մեջ մենք ձեր կողքին ենք, ձեզ հետ ենք», – նշել է նա: Պարոն Դանիելսոնն անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնահերթություններին՝ նշելով, որ ԵՄ-ն հետաքրքրված է, մասնավորապես, տնտեսության զարգացման, բիզնես միջավայրի բարելավման, տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունների ընդլայնման, ենթակառուցվածքների բարելավման և պետական կառավարման համակարգի բարեփոխման ուղղություններով գործակցությամբ: Նա նաև ողջունել է ՀՀ կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերը և նշել, որ ԵՄ-ն ևս հետաքրքրված է ավիացիայի ոլորտում մեր երկրի հետ գործակցության ընդլայնմամբ:

Վարչապետը, խոսելով կառավարության գործունեության գերակայությունների մասին, առաջնային է համարել պետական կառավարման համակարգի բարեփոխումը՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կտա հաջողություն և առաջընթաց արձանագրել մյուս բնագավառներում ևս: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ ստեղծվել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որը գործելու է հանրություն-մասնավոր հատված գործընկերության սկզբունքով և լինելու է այն հարթակը, որտեղ քննարկվելու են տարբեր ոլորտների բարեփոխումները, տնտեսության զարգացման ծրագրերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել կառավարման, դատաիրավական համակարգերի բարեփոխումների, էլեկտրոնային կառավարության ներդրման, ենթակառուցվածքների բարելավման, ՏՏ և այլ ոլորտների հետագա զարգացման շուրջ, կարևորել փորձի փոխանակումն ու երկխոսության խորացումը: Քրիստիան Դանիելսոնը ողջունել է ՏՏ բնագավառում մեր երկրի ձեռքբերումները՝ ընդգծելով, որ Հայաստանն ուժեղ է այս ոլորտում, և ՀՀ գիտատեխնիկական ու նորարարական հաջողություները կարող են օրինակ ծառայել Եվրամիության շատ երկրների համար:

Հանդիպման ավարտին վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը բաց է բոլոր հարթակներում ԵՄ հետ փոխգործակցության զարգացման համար:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08