Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Կարեն Կարապետյան. Հայաստանի կառավարությունը կշարունակի բարեփոխումների կուրսը
03/04/2017 21:27
Կիսվել

Կարեն Կարապետյան. Հայաստանի կառավարությունը կշարունակի բարեփոխումների կուրսը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կշարունակի բարեփոխումների այն կուրսը, որը սկսել է: «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Լրագրողը ՀՀ վարչապետի հետ զրույցում նշել է, որ տեղի բնակիչները ընտրությունների ժամանակ հետաքրքիր կարծիք են հայտնել. օրինակ՝ ուսանողներն ասել են, որ քվեարկելու են «Ելք» ընդդիմադիր դաշինքի օգտին՝ ի նշան բողոքի, մի մասն էլ ասել է, որ եթե Կարեն Կարապետյանը շարունակի զբաղեցնել վարչապետի պաշտոնը՝ կքվեարկեն Հանրապետական կուսակցության օգտին: Լրագրողը ՀՀ վարչապետին խնդրել է իր խոսքը փոխանցել այդ ընտրազանգվածին:

«Երբ մարդիկ անկեղծորեն հավատում են քեզ, դա հսկայական պատասխանատվություն է նրանց նկատմամբ: Ես դա հասկանում եմ և շատ պատասխանատու կերպով եմ դրան վերաբերվում: Հանրապետական կուսակցության հաղթանակից հետո մեր կառավարությունը կշարունակի բարեփոխումների կուրսը, որոնք մենք սկսել ենք և ես կասեի, հաջողությամբ ենք շարժվում առաջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է ՀՀ վարչապետը՝ ավելացնելով, որ կառավարությունը բաց է և քննադատության, և համագործակցության համար: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ իրենք փորձում են վերականգնել իշխանության նկատմամբ վստահությունը, գտնել տնտեսական և սոցիալական որոշումներ, որոնք կապահովեն պետության կայուն զարգացումը՝ սկսած այսօրվանից և տասնամյակներ անց, կամրապնդեն Հայաստանի դիրքերը տարածաշրջանում:

«Մենք շահագրգռված ենք մեր երկրի զարգացմամբ: Փոխել պետք է շատ բան, բայց քայլ առ քայլ միասին մենք կարող ենք հասնել մեր առջև դրված նպատակներին, իսկ նպատակներն ու ռազմավարությունները հստակ սահմանված են, և դա շատ կարևոր է»,- ասել է ՀՀ վարչապետը:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02