Պաշտոնական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 75.89+2.44 WTI - 71.60+1.66
COMEX:  GOLD - 2760.20+0.54 SILVER - 34.86+1.72
COMEX:  PLATINUM - 1044.50+2.65
LME:  ALUMINIUM - 2612.00+0.00 COPPER - 9625.50+0.00
LME:  NICKEL - 16897.00+0.00 TIN - 31313.00+0.96
LME:  LEAD - 2072.00+0.00 ZINC - 3089.50+0.46
FOREX:  USD/JPY - 151.87+0.53 EUR/GBP - 1.08-0.17
FOREX:  EUR/USD - 1.08-0.17 GBP/USD - 1.2981-0.11
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42924.89-0.02 NASDAQ - 18573.13+0.18
STOCKS US: S&P 500 - 5851.20-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 38104.86-0.80 TOPIX - 2636.96-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 20760.15+1.27 SSEC - 3302.80+0.52
STOCKS EUR:  FTSE100 - 8306.54-0.14 CAC40 - 7535.10-0.01
STOCKS EUR:  DAX - 19421.91-0.20
23/10/2024  CBA:  USD - 387.67+0.46 GBP - 503.04+0.71
23/10/2024  CBA:  EURO - 417.83-1.40
23/10/2024  CBA:  GOLD - 34107.40+41.09 SILVER - 429.07+5.80
Կարեն Կարապետյան. պետք է հստակեցնել չօգտագործվող հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման ընթացակարգը
08/02/2018 09:51
Կիսվել

Կարեն Կարապետյան. պետք է հստակեցնել չօգտագործվող հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման ընթացակարգը

Վեր հանված տվյալների համաձայն՝ առկա են գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողատարածքներ, որոնց օգտագործման մակարդակը չափազանց ցածր է, մասնավորապես՝ միայն Արարատյան դաշտում արձանագրվել է շուրջ 24 հազար հեկտար ոռոգելի հողատարածք։ Այդ մասին կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Նման հողատարածքները հանդիսանում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականությունը, իսկ գործող օրենսդրական կարգավորումները՝ օգտագործումը խթանելու, անգործության համար պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ, ինչպես նաև հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման՝ հստակ, ոչ հայեցողական գործիքակազմ չեն նախատեսում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը հանձնարարեց 1-ամսյա ժամկետում Տարածքային կառավարման և զարգացման, Գյուղատնտեսության նախարարներին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին՝ համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողամասերի օգտագործման խթանմանն ուղղված առաջարկություններ՝ հստակ անդրադառնալով պատասխանատվության միջոցներ կիրառելու մեխանիզմների և հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման ընթացակարգը հստակեցնելու, պաշտոնատար անձանց նման գործընթացը նախաձեռնելու հայեցողական լիազորությունը սահմանափակելու հարցերին։

23/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.67
+0.46
Եվրո (EUR)
417.83
-1.40
Ռուբլի (RUR)
4.01
+0.00
Լարի (GEL)
142.04
+0.20
34107.40
+41.09
Արծաթ
429.07
+5.80