
Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ նորանշանակ փոխվարչապետներին
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի եւ նորանշանակ փոխվարչապետների առաջին հանդիպումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:
Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ պաշտոնյաներին, մաղթել հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք:
ՀՀ նախագահն ապրիլի 18-ին հրամանագրեր է ստորագրել Կարեն Վիլհելմի Կարապետյանին ՀՀ առաջին փոխվարչապետ, Արմեն Անդրանիկի Գեւորգյանին եւ Վաչե Վազգենի Գաբրիելյանին փոխվարչապետ նշանակելու մասին: