Պաշտոնական

USD BUY - 369.00-0.50 USD SELL - 371.50-0.50
EUR BUY - 429.00-2.00 EUR SELL - 435.00-1.00
OIL:  BRENT - 124.40+12.04 WTI - 109.32+10.07
COMEX:  GOLD - 4561.90-0.71 SILVER - 72.17-1.89
COMEX:  PLATINUM - 1914.40-1.65
LME:  ALUMINIUM - 3578.00-1.16 COPPER - 13213.00-1.07
LME:  NICKEL - 19097.00+1.92 TIN - 49336.00-1.75
LME:  LEAD - 1960.00+0.28 ZINC - 3398.00-1.59
FOREX:  USD/JPY - 160.36+0.46 EUR/GBP - 1.1668-0.33
FOREX:  EUR/USD - 1.1668-0.33 GBP/USD - 1.3476-0.25
STOCKS RUS:  RTSI - 1110.57-2.35
STOCKS US: DOW JONES - 48861.81-0.57 NASDAQ - 24673.24+0.04
STOCKS US: S&P 500 - 7135.95-0.04
STOCKS JAPAN:  NIKKEI - 59284.92-1.06 TOPIX - 3727.21-1.19
STOCKS CHINA:  HANG SENG - 25776.53-1.28 SSEC - 4112.16+0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10213.11-1.16 CAC40 - 8072.13-0.39
STOCKS EUR:  DAX - 23954.56-0.27
30/04/2026  CBA:  USD - 370.78-0.41 GBP - 501.41-0.03
30/04/2026  CBA:  EURO - 434.41-0.14
30/04/2026  CBA:  GOLD - 53907-571 SILVER - 867.48-5.97
Կարեն Կարապետյան. անհեռանկարային է մասնակցել լուծումներ գտնելու հավանականություն չունեցող «բանակցությունների»
27/04/2018 12:05
Կիսվել

Կարեն Կարապետյան. անհեռանկարային է մասնակցել լուծումներ գտնելու հավանականություն չունեցող «բանակցությունների»

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.

«Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների:

Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ: Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ:

Բացի այդ, Կարեն Կարապետյանը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջև բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որևէ արդյունք արձանագրելը չէ:

Այդ իսկ պատճառով մասնակցել «բանակցությունների», որոնք լուծումներ գտնելու հավանականություն չունեն, վարչապետի պաշտոնակատարը համարում է անհեռանկարային:

Կարեն Կարապետյանի կարծիքով, պարոն Փաշինյանի կողմից արժե ընդունել բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին ուղղված Հանրապետության նախագահի առաջարկությունը՝ երկրում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները համատեղ քննարկելու մասին»:

Հանդիպման մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը ապրիլի 26-ի հանրահավաքի ընթացքում:

30/04/2026
դրամ
Դոլար (USD)
370.78
-0.41
Եվրո (EUR)
434.41
-0.14
Ռուբլի (RUR)
4.9378
-0.0088
Լարի (GEL)
137.88
-0.19
53907
-571
Արծաթ
867.48
-5.97