
Նախագահը Արմեն Սարգսյանը երեխաների հետ պաղպաղակ է կերել. տեսանյութ
Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր իր նստավայրում հյուրընկալել է Երևանի թիվ 7 նախավարժարանի մի խումբ սաների:
Օրեր առաջ Հանրապետության Նախագահն իր նստավայրի մոտ պատահաբար հանդիպել էր փոքրիկներին և նրանց հրավիրել նախագահական նստավայր՝ խոստանալով պաղպաղակ հյուրասիրել:
Իր փոքրիկ հյուրերին Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախ ցույց է տվել իր աշխատասենյակը, որտեղ զրուցել է նրանց հետ, ծանոթացրել նախագահական իշխանության խորհրդանշանի նշանակությանը և պատմությանը:
Այնուհետև երեխաները Հանրապետության Նախագահի հետ վայելել են նրա խոստացած և հյուրասիրած պաղպաղակը: