
Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստին:
Հանրապետության նախագահն ու դեսպան Լաքոտն անդրադարձել են այս տարի հոկտեմբերին նախատեսվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցին Հայաստան, ինչպես նաև այցի շրջանակում նախատեսվող գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքներին: Զրուցակիցները խոսել են նաև հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի մասին, վստահություն հայտնել, որ այս կարևորագույն իրադարձությունը կնպաստի Հայաստանի ու կազմակերպության անդամ պետությունների միջև կապերի զարգացմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեությանն ու առաջիկա ծրագրերին: