Պաշտոնական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Փաշինյան․ էներգետիկայի շուրջ Ռուսաստանի գործընկերների հետ համագործակցված աշխատանք է տարվում
27/07/2018 12:22
Կիսվել

Փաշինյան․ էներգետիկայի շուրջ Ռուսաստանի գործընկերների հետ համագործակցված աշխատանք է տարվում

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ հյուսիս-արևմտյան տարածաշրջանի մի քանի տասնյակ հայ գործարարների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացմանը, և խոսել, մասնավորապես էներգետիկայի և գազի ոլորտներում ՌԴ-ի հետ հարաբերություններում Հայաստանի շահերի մասին:

«Մեր հեղափոխության մեջ աշխարհաքաղաքական օրակարգ և կոնտեքստ չի եղել: Հեղափոխության պրոցեսի մեջ ոչ մի արտերկրյա ուժ ներգրավված չի եղել: Սա ասել եմ շփումների ընթացքում և հպարտ եմ դրա համար. սա ինձ համար նաև անձնական արժանապատվության հարց է: Մենք մեզ նվաստացած կզգայինք, եթե պարզվեր, որ ինչ-որ մեկը եկել ու մեր երկրում հեղափոխություն է արել: Ասել ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում սկզբունքները և մտադիր ենք հարաբերությունների որակը բարձրացնել: Համոզված եմ, որ այդ ճանապարհին ենք: Մենք առաջնորդվում ենք Հայաստանի ազգային շահերով և ասել ենք, որ մեզ համար ԵԱՏՄ անդամ լինելը և հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը շատ կարևոր է, ու ամեն ինչ անելու ենք այս ուղղությունը զարգացնելու համար: Ռուսաստանի դեմ չենք արել ոչ մի բան, և հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնությունն էլ մեր դեմ ոչինչ չի արել: Այո, ՌԴ-ն գերտերություն է, սա չենք դնում հաշվարկից դուրս, բայց հարաբերությունների իրավահավասարության սկզբունքը շատ կարևոր է: ՌԴ մեր գործընկերների հետ հենց առաջին շփումների ընթացքում եղել է արձանագրում, որ ՌԴ-ն բացառիկ հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնիշխանությանը: Ոչ մի խոչընդոտ չկա հարաբերությունների զարգացման մեջ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը խոսել է նաև էներգետիկայի և գազի ոլորտներում երկու պետությունների հարաբերությունների մասին:

«Երբ խոսում ենք ՌԴ գործընկերների հետ, նրանք շատ զարմանում են իմ տված տեղեկատվության վրա: Երբ նրանք ասում են, որ ՌԴ-ն Հայաստանին ամենաէժան գազն է վաճառում՝ սահմանին 150 դոլարով, ես ասում եմ, որ ՀՀ քաղաքացին համաձայն չէ այդ կարծիքի հետ, քանի որ մարդկանց տներ այն մտնում է 300 դոլարով: Նրանք զարմանում են, թե ինչպես կարող է նման բան լինել, իսկ ես ասում եմ, որ նման բան կա: Հայաստանում գազալցակայանների պաշտոնական շրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ կրկնակի ավելացել է: Փոխվել է այն, որ զգացել են, որ իրենց հետևում են: Պետք է այդ հարցերով զբաղվենք և զբաղվելու ենք: Նույնը վերաբերում է էներգետիկային: Էներգետիկ ոլորտում մեր միջազգային գործընկերների հետ հանդիպումներում հանդիպում ենք փաստի, որ Հայաստանի շահերն արհամարհված են: Պարզվում է, որ որևէ էներգետիկ ընկերություն ցանկանում է օբյեկտ կառուցել Հայաստանի ժողովրդի հաշվին, ասում է, որ արտադրած էլեկտրաէներգիան պետք է արժենա երկու դրամ, բայց իրականում դա պետք է արժենա մեկ դրամ, հետո ասում է, որ Հայաստանը պետք է պարտավորվի 20 տարի այդ էլեկտրաէներգիան գնել: Պարզվում է, որ Հայաստանում գտնվել են մարդիկ, որոնք այդ թուղթը ստորագրել են ու համաձայնության են եկել: Ակնհայտորեն Հայաստանի շահերն այս հարցերում արհամարհված են: Ունենք վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում ոչ Հայաստանի մեղքով, բայց Հայաստանը պարտաճանաչ վճարում է դրանց սպասարկման համար, ու պարզվում է, որ Հայաստանում եղել են մարդիկ, ովքեր ստորագրել այդ պայմանագրերը: Այստեղ իրենց հետաքրքրել է իրենց գրպանի շահը: Էներգետիկան անկյունաքարային նշանակության ոլորտ է, և պատրաստվում ենք կարգի բերել: Միջազգային գործընկերներին ասում ենք, որ պետք է բանակցենք. այնտեղ, որտեղ Հայաստանի շահը պահպանված չէ, ուղղակի կկանգնեցնենք պրոցեսները, որևէ մեկին թույլ չենք տա, որ Հայաստանի շահն արհամարհի»,- ընդգծել է ՀՀ կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ էներգետիկայի շուրջ Ռուսաստանի գործընկերների հետ ևս համագործակցված աշխատանք է տարվում:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69