Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Կոտրել կարծրատիպերը, հայտնաբերել այն, ինչ մյուսները չեն նկատել. «Սեւան Ստարտափ Սամմիթ 2018»-ն ամփոփեց իր աշխատանքները
29/07/2018 22:57
Կիսվել

Կոտրել կարծրատիպերը, հայտնաբերել այն, ինչ մյուսները չեն նկատել. «Սեւան Ստարտափ Սամմիթ 2018»-ն ամփոփեց իր աշխատանքները

«Սեւան Ստարտափ Սամմիթ 2018»-ն ամփոփեց իր աշխատանքները, հայտնի են լավագույն երեք ստարտափերի հեղինակները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 28-ին միջոցառման փակման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ` Նունե Սարգսյանի ուղեկցությամբ: Նրանք շրջեցին վրանային ճամբարում, շփվեցին, լուսանկարվեցին «Սեւան Ստարտափ Սամմիթ 2018»-ի տարբեր երկրներից ժամանած մասնակիցների հետ: Այնուհետև նախագահ Սարգսյանը խարույկի շուրջ զրուցեց և պատասխանեց մասնակիցների հարցերին:

Նրանից մեկը հետաքրքրվեց՝ ինչպես դառնալ նախագահ, ինչին ի պատասխան Արմեն Սարգսյանը կատակեց` թվելով իր ավարտած ուսումնական հաստատություններն ու աշխատանքայն փորձը: «Ահա ձեզ նախագահ դառնալու ամենադյուրին ճանապարհային քարտեզը»,-ասաց նա: Նա հորդորեց երիտասարդներին երազել: «Երբ մեծ երազանք եք ունենում, մեծ ծրագրեր եք կազմում ու համառորեն աշխատում, անպայման հասնում եք այդ երազանքին։ Կոտրեք կարծրատիպերը, հայտնաբերեք այնպիսի բաներ, որոնք մյուսները չեն նկատել։ Ազատ եղեք ձեր մտածողության մեջ ու ձեր պատկերացումներում, եղեք ստեղծագործ եւ մի վախեցեք ոչ մի բանից։ Միշտ հիշեք, որ եթե հավատաք ինքներդ ձեզ, առաջ շարժվեք դեպի ձեր նպատակը, կդառնաք այն, ինչ ցանկանում եք լինել»,-նշեց Սարգսյանը՝ կոչ անելով սամմիթի մասնակիցներին ավելի հաճախ Հայաստան գալ:

«Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ը կարող ենք համարել հաջողված նախագիծ, քանի որ վերջապես մեզ հաջողվեց միավորել աշխարհի զարգացած ստարտափ էկոհամակարգեր ունեցող երկրների ներկայացուցիչների: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մեր գործընկերներին, ովքեր մեզ հետ են և վստահ ենք համագործակցությունը շարունակական կլինի»,-նշեց «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը:

Սամմիթի գլխավոր գործընկեր «Բիլայն» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն էլ հավելեց, որ շատ ուժեղ թիմեր կան Հայաստանից և արտերկրից: «Սամմիթի միջազգային հարթակ դուրս գալը հայկական ստարտափների համար շատ օգտակար կլինի և զգալիորեն կբարելավի Հայաստանի ստարտափ էկոհամակարգը: Հենց դա է մեր նպատակը կորպորատիվ պատասխանատվության տեսակետից և հենց դրա համար ենք մենք գերծարկել մեր ինկոբատորն ու սատարում ենք այնպիսի միջոցառումների, ինչպիսին է սամմիթը: Շատ ուրախ եմ, որ այս սամմիթի լավագույն ստարտափերից մեկը որպես պարգև կդառնա մեր ինկուբատորի ռեզիդետը»,-ընդգծեց Պյատախինը:

Վրանային ճամբարի ձևաչափով «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ը անցկացվում է հուլիսի 22-ից 29-ը և ուղղված է ստարտափների և ներդրողների միջև համագործակցության նոր ուղիների հայտնաբերմանը: Միջոցառմանը մասնակցել է շուրջ 1000 ձեռներեց ամբողջ աշխարհից, այդ թվում 120 ստարտափ թիմեր, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ, մենթորներ, բիզնես փորձագետներ և ոլորտի ներկայցուցիչներ:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98