Պաշտոնական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 424.50+2.50
OIL:  BRENT - 85.00-5.65 WTI - 81.19-4.11
COMEX:  GOLD - 4057.00+0.20 SILVER - 57.67+0.14
COMEX:  PLATINUM - 1654.20-0.27
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.58-0.15 EUR/GBP - 1.1506-0.18
FOREX:  EUR/USD - 1.1506-0.18 GBP/USD - 1.3426-0.40
STOCKS RUS:  RTSI - 890.25+0.87
STOCKS US: DOW JONES - 53178.41+1.32 NASDAQ - 25913.90+2.13
STOCKS US: S&P 500 - 7600.50+1.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63957.53+0.32 TOPIX - 3961.78+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 25852.92-0.60 SSEC - 3822.28+0.33
STOCKS EUR:  FTSE100 - 10857.70-0.10 CAC40 - 8613.82+1.22
STOCKS EUR:  DAX - 26001.31+1.45
04/08/2026  CBA:  USD - 367.01+1.03 GBP - 493.33+0.68
04/08/2026  CBA:  EURO - 422.5+0.74
04/08/2026  CBA:  GOLD - 47531+152 SILVER - 683.97+4.75
Նիկոլ Փաշինյան․Բուհերը պետք է պատրաստեն մասնագետներ, որոնք իրոք կլինեն մասնագետներ
02/08/2018 13:08
Կիսվել

Նիկոլ Փաշինյան․Բուհերը պետք է պատրաստեն մասնագետներ, որոնք իրոք կլինեն մասնագետներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում Հայաստանում առկա երկու իրականությունների սինխրոնիզացումը: «Ընդհանրապես, միշտ մտածել եմ, որ մեր ամենակարևոր խնդիրներից մեկը զուգահեռ իրականությունների գոյությունն է: Նախկինում բնորոշում էի այն հետևյալ կերպ, որ ունենք գրված Սահմանադրություն, որտեղ հարաբերությունները կարգավորվում են ըստ դրա, մյուս կողմից՝ ունենք իրականություն, որտեղ հարաբերությունները կարգավորվում են այլ կերպ: Մեր խնդիրը այդ երկու իրականությունները սինխրոնիզացնելն է, և մենք Հայաստանում այդ գործով ենք զբաղված»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վարչապետի պաշտոնում ինքը տեսնում է, որ զուգահեռ իրականություններ ունենք նաև կառավարման, մասնավորապես, կրթության ոլորտում: «Տարբեր գերատեսչություններում ունենք կրթական տարբեր հաստատություններ՝ դիվանագիտական ակադեմիա, պետական կառավարման ակադեմիա, արդարադատության ակադեմիա, համոզված եմ, էլի ակադեմիաներ կան, որոնք այս պահին չենք հիշում: Բայց մյուս կողմից՝ ունենք բուհական համակարգ, որտեղ պատրաստում են իրավաբաններ, դիվանագետներ, նույնիսկ արտակարգ իրավիճակների մասնագետներ: Որոշ դեպքերում այս զուգահեռ կրթական իրականությունը ծագել է այն պատճառով, որ ավանդական կրթական համակարգը չի կարողանում պատրաստել այնպիսի մասնագետներ, որոնց հնարավոր լինի ներգրավել պրակտիկ աշխատանքի մեջ: Կանխավարկածն այն է, որ, օրինակ, ԱԻՆ-ում շատ ավելի լավ մասնագետներ են պատրաստում, բայց առաջարկում եմ հարցադրում՝ արդյոք այստեղ տրամաբանության խնդիր չունե՞նք, արդյոք չպե՞տք է խնդիր առաջադրենք, որ սինխրոնիզացնենք բուհական, կրթական համակարգը: Բուհերը պետք է պատրաստեն մասնագետներ, որոնք իրոք կլինեն մասնագետներ, այլ ոչ թե այնպիսի մասնագետներ, որոնք ձեռնտու չեն պրակտիկորեն: Ինչպիսի՞ լուծում կարող է լինել. օրինակ, եթե համոզված ենք, որ դիվանագիտական ակադեմիան ավելի լավ կրթություն է տալիս՝ ունենալով մագիստրատուրայի կարգավիճակ, ինչո՞ւ չենք նույնականացնում արտաքին հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի հետ: Այդ լիազորությունը պատվիրակենք առավել բարձր որակ ապահովող օղակին»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ առաջիկա քննարկումների ժամանակ պետք է այս հարցն անպայման ուշադրության կենտրոնում պահել:

04/08/2026
դրամ
Դոլար (USD)
367.01
+1.03
Եվրո (EUR)
422.5
+0.74
Ռուբլի (RUR)
4.526
-0.0379
Լարի (GEL)
140.08
+0.54
47531
+152
Արծաթ
683.97
+4.75