
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է հայտնի շվեդ տնտեսագետ Կյել Նորդստրյոմին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է հայտնի շվեդ տնտեսագետ, Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոցի Միջազգային բիզնես ինստիտուտի պրոֆեսոր Կյել Նորդստրյոմին: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախագահի պաշտոնական կայքից։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել գլոբալ տնտեսական զարգացման միտումների, աշխարհաքաղաքական վերափոխումների, նոր աշխարհում ազգերի՝ առավել մրցունակ լինելու եւ այլ հարցերի շուրջ: