Պաշտոնական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Նախատեսվում է ուժեղացնել աշխատանքի տեսչական ինստիտուտը
17/09/2018 10:30
Կիսվել

Նախատեսվում է ուժեղացնել աշխատանքի տեսչական ինստիտուտը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկումներ է անցկացնում Աշխատանքի տեսչության վերաբացման կամ գործող Առողջապահության և աշխատանքի տեսչությանը նոր գործառույթներ ավելացնելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նախարարի տեղակալ Արման Ուդումյանը նշեց, որ աշխատանքային օրենսդրության պահանջների ամբողջական կատարման համար բացակայում է պետական վերահսկողական մարմինը:

«Մենք այսօր ունենք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, որը զբաղվում է աշխատանքի վայրում աշխատողների առողջության և անվտանգության խնդիրներով, դրանց վերահսկողական գործառույթով: Այնինչ, որոշ խնդիրներ ու գործառույթներ կան, որոնք դուրս են մնացել այդ մարմնի վերահսկողությունից: Այլ պետական մարմին, որը կծածկի այդ հատվածը, այս պահին փաստացի չունենք»,-ասաց նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը բաց է  թողնում որոշ գործառույթներ, ինչպիսին են, օրինակ, հանգստի ռեժիմի պահպանումը, արտաժամյա աշխատանքի դիմաց վճարումները, ամենամյա արձակուրդի նկատմամբ վերահսկողությունը, աշխատավարձի վերջնահաշվարկի վճարումը և այլն:

«Դրա հետ կապված՝ կարևորում ենք ունենալ կամ առանձին տեսչական մարմին, կամ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներսում ավելացնել նաև այս բլոկը: Ասեմ, որ նախկինից քաղած դասերից հանգում ենք հետևյալին. մենք փորձելու ենք նոր կառույցով կամ առկա կառույցի գործառույթների ավելացմամբ  բացառել միայն պատժող և տուգանող բնույթը: Այսինքն՝ նախատեսում ենք ավելի մեծ շեշտադրում կատարել խորհրդատվական գործառույթին: Այն կլինի գործատուի հետ աշխատող կառույց, որ չգնանք տուգանքի ճանապարհով, այլ խորհրդատվություն տանք  գործատուին, ներկայացնենք հնարավոր ռիսկերը: Տուգանքը և տույժը մնան վերջին քայլ»,-ասաց Արման Ուդումյանը:

Նախարարի տեղակալն ընդգծեց, որ այն կարևոր օղակ է աշխատողի համար: Խնդիր առաջանալիս կդիմեն կոնկրետ մարմնին՝ որոշ դեպքերում զերծ մնալով դատական գործընթացներից:

«Այս պահին գործող օրենսդրությամբ վարձու աշխատողը խնդրի դեպքում դիմում է դատարան, որտեղ էլ գործը պետք է քննվի երեք ամսում: Հաշվի առնելով մեր իրականությունը, կարծում եմ, որ իրատեսական չէ, երբ նման դեպքում աշխատողը կդիմանա ու կաշխատի: Աշխատանքի տեսչական մարմնի առկայությունը նույնիսկ զսպող դեր կարող է ունենալ գործատուի համար: Արդեն կլինի հասցեական մարմին, որն արագ կարող է արձագանքել»,-հավելեց Արման Ուդումյանը:

Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորեց նաև արհմիությունների ինստիտուտի զարգացումը: Նա նշեց, որ այս կառույցները պետք է լինեն անկախ, իրենք իրենց ներսում փորձեն զարգանալ: Այստեղ պետության անելիքը պետք է լինի համապատասխան օրենսդրական դաշտ ապահովելը:

Աննա Գզիրյան

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11