Պաշտոնական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Ստուգման արդյունքներով՝ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն միջավայրին հասցրել է շուրջ 380 միլիոն դրամի վնաս
28/09/2018 14:04
Կիսվել

Ստուգման արդյունքներով՝ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն միջավայրին հասցրել է շուրջ 380 միլիոն դրամի վնաս

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքներով մթնոլորտային օդի և ջրերի աղտոտման, թափոնները ոչ պատշաճ պահպանելու պատճառով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է շուրջ 380 միլիոն դրամ, որը ներկայացվել է Ընկերությանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից:

Ստուգման արդյունքների հիման վրա՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բնությանը հասցված վնասը փոխհատուցելու պահանջից զատ պարտավոր է խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարական տալ Ընկերությանը։  Նախատեսվում էր պարտավորեցնել իրականացնել որոշակի միջոցառումներ արտանետումները նվազեցնելու նպատակով, սակայն Ընկերության ներկայացուցչի հետ քննարկումների արդյունքում պարզվեց, որ դրանց կատարումն այս պահին անիրատեսական է։

Ստեղծված իրավիճակից ելնելով՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ընկերությանն առաջարկել է Ալավերդի քաղաքում կազմակերպել հանրային քննարկում և իրականության մասին ամբողջ ճշմարտությունը ներկայացնել բնակչությանը: Հանրային քննարկման արդյունքում կներկայացվի առկա իրողությունը և ձուլարանի հետագա գործունեության հնարավոր հեռանկարները: Քննարկման արդյունքները կնպաստեն, որպեսզի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հստակեցնի ստուգման արդյունքներով ներկայացվելիք հանձնարարականի շեշտադրումները: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը նախատեսում է հետագայում ևս վարչարարության և որոշումների ընդունման գործընթացում ապահովել հանրային գործուն մասնակցություն, ինչը կարող է հանդիսանալ ուղիղ ժողովրդավարության պրակտիկ դրսևորում:

Հանրային քննարկումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, Ալավերդի քաղաքի մշակույթի պալատում: Խնդրով մտահոգ քաղաքացիներին խնդրում ենք ակտիվ մասնակցություն ցուցաբերել քննարկմանը:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85