Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Չինացի գործարարները հետաքրքրված են գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ
26/10/2018 16:40
Կիսվել

Չինացի գործարարները հետաքրքրված են գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է չինացի գործարարների պատվիրակությանը, որը գլխավորում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրաարդյունաբերական բանկի (ICBC) Ծիանսու նահանգի մասնաճյուղի նախագահ Յան Ջիհանը։ Այցի նպատակն էր քննարկել գյուղատնտեսության, մասնավորապես գինեգործության ոլորտում համագործակցության հնարավորությունը: Պատվիրակությանը ուղեկցում էր գործարար Վահե Քուշգերյանը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ողջունելով հյուրերին` նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նշել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև ավանդաբար ձևավորվել են սերտ հարաբերություններ և չինական շուկան մեծ հետաքրքրություն է ներկայացնում հայկական գյուղատնտեսական արտադրանքի իրացման տեսանկյունից:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ ICBC բանկը հատուկ ֆոնդ է առանձնացրել Գոտի և ճանապարհ նախաձեռնության տարածքում գտնվող պետություններում ներդրումներ կատարելու համար և այդ շրջանակում չինական կողմը մտադրված է ներդրումներ իրականացնել նաև Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում:

Պատվիրակության անդամներին հատկապես հետաքրքրել է հայկական գինեգործական արտադրանքը: Հիշատակելով, որ օրերս ստորագրված երկկողմ հուշագրով առաջիկայում նախատեսվում է Չինաստան արտահանել հայկական գինեգործական ընկերությունների կողմից արտադրված մեկ միլիոն շիշ գինի` Յան Ջիհանը առաջարկել է ուսումնասիրել դեպի Չինաստան հայկական գինիների արտահանման ծավալների ավելացման հնարավորությունը:

Ընդգծելով, որ խաղողագործությունը և գինեգործությունը ՀՀ կառավարության համար ունեն ռազմավարական նշանակություն` Գեղամ Գևորգյանն իր հերթին իրատեսական է համարել այս ոլորտներում համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացումը։ Միաժամանակ նախարարի պաշտոնակատարը պատրաստակամություն է հայտնել աջակցել յուրաքանչյուր նախաձեռնությանը, որը կնպաստի հայկական արտադրանքի առաջմղմանն ու իրացմանը չինական շուկայում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում պարարտանյութերիարտադրության կազմակերպմանը, հայկական թարմ պտուղ-բանջարեղենի, պահածոյացված արտադրանքի և չրերի արտահանմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությանը:

Երկկողմ համագործակցությանն առավել առարկայական ընթացք հաղորդելու նպատակով Գեղամ Գևորգյանն առաջարկել է չինական կողմին ակտիվորեն համագործակցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի և մասնավոր հատվածի գործարար շրջանակների հետ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52