
Արմեն Սարգսյանը Մինսկում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 31-ի երեկոյան երկկողմ հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններին առնչվող հարցերի շուրջ: