
Ժամանակ. Ծառուկյանը հետ կկանչի՞ իր փոխնախարարներին ու փոխմարզպետներին
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարեց, որ իր ղեկավարած խմբակցությունը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին, որովհետեւ դրանում չի տեսնում տնտեսական հեղափոխության իրականացնելուն ուղղված կոնկրետ քայլեր:
Արդյոք Ծառուկյանի այս որոշումը նշանակում է, որ նա հետ կկանչի կառավարությունում իր կողմից նշանակված փոխնախարարներին եւ փոխմարզպետներին, որոնց մի մասը ԲՀԿ-ական է եւ ընդգրկված է ԲՀԿ համամասնական ցուցակում»: