Պաշտոնական

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 443.00-2.50 EUR SELL - 449.00+0.00
OIL:  BRENT - 61.34+0.72 WTI - 57.64+0.59
COMEX:  GOLD - 4267.90-2.51 SILVER - 50.63-5.19
COMEX:  PLATINUM - 1629.80-6.42
LME:  ALUMINIUM - 2777.50+1.07 COPPER - 10604.50+0.82
LME:  NICKEL - 15126.00-1.01 TIN - 35037.00-3.14
LME:  LEAD - 1970.00-2.50 ZINC - 2933.50-2.27
FOREX:  USD/JPY - 150.55+0.36 EUR/GBP - 1.1651-0.46
FOREX:  EUR/USD - 1.1651-0.46 GBP/USD - 1.3424-0.16
STOCKS RUS:  RTSI - 1058.51+1.90
STOCKS US: DOW JONES - 46190.61+0.52 NASDAQ - 22679.98+0.52
STOCKS US: S&P 500 - 6664.01+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 47582.15-1.44 TOPIX - 3170.44-1.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25247.10-2.48 SSEC - 3839.76-1.95
STOCKS EUR:  FTSE100 - 9354.57-0.86 CAC40 - 8174.20-0.18
STOCKS EUR:  DAX - 23830.99-1.82
17/10/2025  CBA:  USD - 382.59+0.11 GBP - 513.89+0.22
17/10/2025  CBA:  EURO - 447.25+1.47
17/10/2025  CBA:  GOLD - 52424+720 SILVER - 652.18+5.54
Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը հայտարարվում է արտակարգ դրություն
16/03/2020 20:38
Կիսվել

Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը հայտարարվում է արտակարգ դրություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունն ընդունել է օրակարգում ներառված որոշման նախագիծը՝ «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին»: Որոշման ընդունումը պայմանավորված է, մասնավորապես, աշխարհում և ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերով և այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքով: Ըստ այդմ՝ կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ը ներառյալ՝ հայտարարել արտակարգ դրություն: Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով կստեղծվի պարետատուն, որի ղեկավարման համար պարետ կնշանակվի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Պարետատան կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ՀՀ արտակարգ իրավիճակների, առողջապահության, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը, ՀՀ ոստիկանության պետը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը, ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարները: Պարետատան աշխատանքների սպասարկումը կապահովեն վարչապետի աշխատակազմը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը:

Որոշմամբ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը: Պարետի որոշմամբ սահմանված տարածքներում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններումներում, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ հեռավար ուսուցման:

Նիստի ավարտին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ և քննարկել կորոնավիրուսով պայմանավարված առկա իրավիճակը: «Մինչ այս պահը Արցախում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվել միայն բացառիկ անհարժեշտության դեպքում»,-ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը նշել է, որ անցագրային կետերում երկու կողմերից ուղևորվող քաղաքացիների ջերմաչափում կանցկացվի. «Ջերմություն ունենալու պարագայում քաղաքացիներին կխնդրենք վերադառնալ իրենց բնակության վայրերը»:

Այնուհետև վարչապետն անդրադարձել է հանրապետության ֆինանսական համակարգին և նշել. «Ես ուզում եմ ասել, որ Հայաստանում ֆինանսական համակարգը գործում է բնականոն ռեժիմով, բանկային համակարգն ունի իրացվելիության բարձր մակարդակ, որն ավելի քան բավարար է բանկային գործառույթների ամենօրյա սահուն և բնականոն ընթացքը կազմակերպելու համար: Միևնույն ժամանակ, Կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում ֆինանսական համակարգին պատրաստ է տրամադրել լրացուցիչ իրացվելիություն ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով»:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ Հայաստանում բանկային համակարգի հետ կապված որևէ խնդիր չկա, վիճակն ամբողջությամբ վերահսկվում է և կայուն է:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ ԿԲ դիմել է առևտրային բանկերին՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված անհատական մոտեցումներով աջակցելու ճգնաժամային իրավիճակից տուժող գործարարներին: «Կենտրոնական բանկը դիմել է բանկերին, որ ընթացիկ ճգնաժամային իրավիճակից տուժող գործարարներին առանձնահատուկ մոտեցում ցուցաբերվի և անհատական մոտեցմամբ նաև աջակցություն ցուցաբերվի վարկերի վերկառուցման, որոշ դեպքերում նաև տոկոսների վերակառուցման համար»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում ԿԲ նախագահը հայտնել է, որ ծրագրերով իրականացված վարկավորման համար նույնպես առաջարկել են, որ բանկերն առանձնահատուկ նոր պայմաններ առաջարկեն տնտեսվարողներին:

Ի պատասխան Արթուր Ջավադյանը նշել է. «Մենք պայմանավորվել ենք մեր գործընկերների հետ, այդ թվում՝ Ազգային հիպոթեկային ընկերության, Բնակարան երիտասարդներին ծրագրի, միջազգային ծրագրերով երրորդ կողմի հետ, որ եթե առևտրային բանկն իրականացնում է փոփոխություն իր հաճախորդի հետ, այն է՝ հետաձգել վարկի մարումը, երկարացնել վարկի ժամկետը, նաև իջեցնել տոկոսադրույքը, ապա իմ նշած կազմակերպությունները միանգամից իրենք էլ կփոխեն բանկերի պայմանները: Դա նշանակում է, որ այսօրվանից սկսած առևտրային բանկերն այդ հնարավորությունն ունեն»:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ 2019 թվականի արդյունքներով Հայաստանի արտարժութային ռեզերվները գտնվում են պատմականորեն ռեկորդային բարձր մակարդակի վրա, այն է՝ 2 մլրդ 800 մլն դոլարից ավելի: «Նախորդ տարի Հայաստանի Կենտրոնական բանկը շուրջ 560 մլն դոլարի արտարժույթի առք է իրականացրել»,-ասել է վարչապետը՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է, իրացվելիության մակարդակը՝ բարձր:

Գործադիրի ղեկավարը նշել է, որ բոլոր այն դեպքերում, երբ կլինի անհրաժեշտություն կառավարությունը և ԿԲ-ն կցուցաբերեն համապատասխան աջակցություն բանկերին և ընդհանրապես տնտեսությանը՝ իրացվելիության բարձր մակարդակ ապահովելու համար: «Իհարկե, մենք հիմա նաև քննարկում ենք, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկենք տնտեսական անխուսափելի դժվարությունները հաղթահարելու համար, բայց ուզում եմ հստակ արձանագրել՝ մենք մեր խնդիրը չենք ձևակերպել այնպես, որ պետք է տնտեսական դժվարությունները հաղթահարենք: Մենք մեր խնդիրն այլ կերպ ենք ձևակերպել, որ մենք պետք է պատրաստ լինենք օգտվելու համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող անխուսափելի փոփոխություններից: Մասնավորապես՝ մեր հաշվարկներով համաշխարհային տնտեսական պրոցեսների հետևանքով համաշխարհային համախառն ներքին արդյունքի շուրջ 2 տրիլիոն դոլարի անկում է ակնկալվում: Սա մի կողմից, իհարկե, վատ է, բայց նշանակում է, որ համաշխարհային շուկայում շուրջ 2 տրիլիոնի ազատված դաշտ է գոյանալու, և մեր ամբողջ քաղաքականությունը պետք է ուղղված լինի մեր՝ արդեն իսկ երկու տարի առաջ որդեգրած տնտեսական քաղաքականությանը, որի համաձայն՝ տնտեսական ազատվող դաշտում Հայաստանի տնտեսությունը, բիզնեսը պետք է մեծացնի իր ներկայությունը: Եվ ճգնաժամը ոչ միայն պրոբլեմներ է բերում, այլև հնարավորություններ, և մեր ռազմավարական մոտեցումը պետք է լինի հետևյալը՝ այս դժվարությունները մեզ համար բացում են նոր հնարավորություններ, և մենք պետք է կենտրոնանանք այդ հնարավորություններից օգտվելու օրակարգի վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

17/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.59
+0.11
Եվրո (EUR)
447.25
+1.47
Ռուբլի (RUR)
4.7094
-0.1205
Լարի (GEL)
141.36
+0.17
52424
+720
Արծաթ
652.18
+5.54