ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ԴԵՄԵՏՐԻՍ ԽՐԻՍՏՈՖԻԱՍԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ԿԻՊՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երեւանում, Կիպրոսի Հանրապետության նախագահի կեցավայրում հանդիպում է ունեցել եւ նախաճաշել է նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման եւ տարբեր բնագավառներում համագործակցության ներուժն ակտիվացնելու, մասնավորապես տնտեսական, մշակութային եւ զբոսաշրջության ոլորտներին առնչվող հարցեր։
ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն տարածաշրջանային համագործակցության համատեքստում մեր երկրին աջակցելու կիպրական կողմի պատրաստակամությունը։
Հանդիպումն անցել է ջերմ, բարեկամական մթնոլորտում։