Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՄԱՐԴԱՀԱՄԱՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ ՍՏԵՂԾԵԼՈՒ 16 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
10/07/2009 18:42
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՄԱՐԴԱՀԱՄԱՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ ՍՏԵՂԾԵԼՈՒ 16 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24» տեղեկացնում են, որ այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանում անցկացվելիք մարդահամարի հարցերին նվիրված հանդիպում է ունեցել միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ մարդահամարն անցկացվելու է 2011թ. հոկտեմբերի 12-ից 21-ը ներառյալ, փորձնական մարդահամարը` 2010թ. ապրիլի 14-ից 23-ը ներառյալ` Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում եւ Տավուշի մարզի Գետահովիտի, Գանձաքարի, Աչաջրի եւ Խաշթառակի գյուղական համայնքներում։ Կազմվել է մարդահամարի ծախսերի նախահաշիվը, որը հինգ տարվա` 2009-2013թթ. համար, 2.5 մլրդ դրամ է եւ հավանության է արժանացել 2011թ. մարդահամարի համապետական հանձնաժողովի ս.թ. մարտի 20-ի անդրանիկ նիստում։ Նշվել է, որ այդ գումարից 1.9 մլրդ դրամը նախատեսված է 2011թ. համար։ Կարեւորագույն այս միջոցառումն անցկացնելու նպատակով 2011թ. ներգրավվելու է ավելի քան 16 հազար ժամանակավոր աշխատակից, ինչը կարեւոր է նաեւ մարդկանց զբաղվածությունն ապահովելու եւ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու իմաստով։ Տիգրան Սարգսյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ ճգնաժամի պայմաններում ՀՀ ֆինանսների նախարարության ծրագրային գնահատման այսօրվա պատկերացումներով պետական բյուջեից հնարավոր կլինի ֆինանսավորել այդ ծախսերի միայն 21 տոկոսը։ Նա կառավարության անունից դիմել է ներկաներին` հնարավորության դեպքում մարդահամարի անցկացման գործում Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերել ֆինանսական եւ տեխնիկական օժանդակություն, ինչը արդի արագ փոփոխվող աշխարհի մասը կազմող մեր երկրի համար ունի կարեւոր նշանակություն։

AMP
10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69