Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
17/03/2011 10:38
Կիսվել

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

«Եվրոպական Խորհրդարանը կարևորում Է Հայաստանի հաստատակամությունը բարեփոխումների, թափանցիկությունը, ժողովրդավարությունը, դատաիրավական համակարգերը, մարդու իրավունքները բարելավելու հարցերում», – այս մասին Բրյուսելում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Եվրոպական Խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հանդիպումից հետո` ճեպազրույցի ժամանակ, նշել է Ե. Բուզեկը` ողջունելով քննարկումները ապագայում ասոցացման համաձայնագիրը կնքելու, ինչպես նաև ազատ առևտրի խորը, համապարփակ տարածք ստեղծելու, վիզաների հեշտացման ուղղությամբ: «Մենք մտահոգված ենք ԼՂ հակամարտությամբ և կանենք հնարավորը, որ ապահովվի այդ տարածաշրջանի խաղաղությունը: Ամեն գնով պետք է խուսափել զինված հակամարտությունից»,- ասել է նա: Եժի Բուզեկի խոսքով` շատ կարևոր է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վավերացումը: Միաժամանակ նա շնորհակալություն է հայտնել Հայաստանին` «Եվրանեսթ»-ին անդամակցելու համար: «Այսօր մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով, և առաջին հանդիպումը կգումարվի մայիսին ԵԽ-ում: Հուսով ենք, որ մենք մայիսին կհանդիպենք նաև մայրաքաղաք Երևանում, ինչը հնարավորություն կտա քննարկելու հարցեր` կապված ձեր տարածաշրջանի հետ»,- նշել է Եվրոպական Խորհրդարանի նախագահը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ իրենք հանդիպման ժամանակ քննարկել են ԵՄ հետ համագործակցության օրակարգում ներառված բոլոր հարցերը: «Մենք համոզված ենք, որ այս հանդիպումները և աջակցությունը, որ տեսնում ենք, նոր թափ են հաղորդելու մեր բարեփոխումների ծրագրին: Դա առաջին հերթին վերաբերում է տնտեսական, ժողովրդավարական բարեփոխումների փաթեթին, որոնք մեր օրակարգում են»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը: Նրա խոսքով` տարածաշրջանային քաղաքական խնդիրների շուրջ մտքերի փոխանակումը հանգեցնում է այն եզրակացության, որ ԵՄ-ի հետ Հայաստանի տեսակետներն ամբողջությամբ համընկնում են:

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների խնդրին` նա նկատել է, որ Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում միշտ եղել է շատ հստակ: Հայաստանը պատրաստ է եղել հարաբերությունները կարգավորել առանց որևէ նախապայմանի: «Ղարաբաղի հարցի կարգավորման գործում նույնպես մեր դիրքորոշումը հստակ է. խաղաղ լուծումն այլընտրանք չունի: ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, մեր գնահատմամբ, ընթանում է ճիշտ ուղղությամբ: «Եվրոնեսթ»-ի խնդրի հետ կապված մեր դիրքորոշումը ևս հստակ է: Մենք շահագրգռված ենք, որ այդ կառույցը կայանա և մեր համոզմունքով` այն կխթանի եվրաինտեգրման ռեֆորմներն ու գործընթացները:

«Շնորհակալություն եմ հայտնում այն աջակցության համար, որ Եվրախորհրդարանը ցուցաբերում է Հայաստանի կառավարությանը` այս ռեֆորմներին նոր թափ հաղորդելու նպատակով»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08