Պաշտոնական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 88.26+3.74 WTI - 82.49+3.29
COMEX:  GOLD - 4012.70+0.57 SILVER - 56.04+1.06
COMEX:  PLATINUM - 1612.50-0.01
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.36-0.01 EUR/GBP - 1.1439+0.03
FOREX:  EUR/USD - 1.1439+0.03 GBP/USD - 1.3453-0.06
STOCKS RUS:  RTSI - 786.94-3.26
STOCKS US: DOW JONES - 52146.42-0.77 NASDAQ - 25520.24-1.40
STOCKS US: S&P 500 - 7457.69-1.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 64141.12-4.03 TOPIX - 3919.21-2.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24562.24-1.78 SSEC - 3764.15-3.05
STOCKS EUR:  FTSE100 - 10600.37+0.27 CAC40 - 8338.81-0.47
STOCKS EUR:  DAX - 24830.98-0.34
17/07/2026  CBA:  USD - 366.85+0.28 GBP - 492.79-2.19
17/07/2026  CBA:  EURO - 419.24-0.85
17/07/2026  CBA:  GOLD - 47102-773 SILVER - 666.39-16.58
ԿԱՅԱՑԵԼ Է ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
26/04/2011 10:20
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Ապրիլի 22-ին կառավարությունում տեղի է ունեցել Կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Օրակարգի առաջին հարցով խորհրդի քարտուղար, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը հանդես է եկել ՄԱԿ-ի «Ռիո+20» համաշխարհային գործընթացի արդի բնութագրի և այդ գործընթացին Հայաստանի մասնակցության մասին զեկույցով: Մասնավորապես, նա անդրադարձել է 2012թ. Ռիո-դե-Ժանեյրոյում կազմակերպվելիք Կայուն զարգացման համաշխարհային գագաթաժողովի խնդիրներին և քննարկվելիք թեմաներին, ինչպես նաև գագաթաժողովին Հայաստանի մասնակցությանն առնչվող հարցերին: Իր հերթին ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը զեկուցել է 2011թ. փետրվարի 28-մարտի 4-ը Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Կայուն զարգացման հանձնաժողովում արծարծված հարցերի, ընդունված առաջարկությունների և եզրակացությունների վերաբերյալ:
 
Զեկուցողները կարևորել են ՀՀ «Ռիո+20» գործունեության ծրագրի մշակումը: Հարցի առնչությամբ կառավարության ղեկավարը հանձնարարել է ձևավորել միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի համաշխարհային, տարածաշրջանային, ազգային և տեղական մակարդակներում Հայաստանի գործողությունների ծրագրի մշակմամբ և դրա իրականացման վերահսկողությամբ:
 
Խորհրդին է ներկայացվել ՀՀ կլիմայի փոփոխության երկրորդ ազգային հաղորդագրությունը (ԵԱՀ): Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի համակարգող Արամ Գաբրիելյանը զեկուցել է ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերի համար կլիմայի փոփոխության հիմնական մարտահրավերների մասին և անդրադարձել կլիմայի փոփոխության հարմարվողականության ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներին: Խորհուրդը հավանության է արժանացրել առաջարկվող միջոցառումների ցանկը` արձանագրելով, որ դրանք կներառվեն ՀՀ բնապահպանության նախարարության գործառույթներում:
 
Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում քննարկվել են նիստի մասնակիցների կարծիքներն ու տեսակետները զեկուցումներում բարձրացված խնդիրների շուրջ։
AMP
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
47102
-773
Արծաթ
666.39
-16.58