24/03/2011 15:29
ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԻՏԵՌԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ռուսաստանյան նավթագազային «ԻՏԵՌԱ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Իգոր Մակարովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել ընկերության հետ ծավալված համագործակցության ընթացքից և կարևորել հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են փոխգործակցության նոր ուղղությունների բացահայտման և ներդրումային ծրագրերի իրագործման հեռանկարները: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ևս: Իգոր Մակարովը նաև նշել է, որ իր ղեկավարած կազմակերպությունն օժանդակում է Ռուսաստանում հեծանվային սպորտի զարգացմանը: Այդ համատեքստում անդրադարձ է արվել ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Սևանա լճի ափին բարձրլեռնային մարզական կենտրոն հիմնադրելու հայեցակարգին:
10/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.88
-0.29
Եվրո (EUR)
422.81
+0.69
Ռուբլի (RUR)
4.4354
-0.0171
Լարի (GEL)
139.71
-0.02
Արծաթ
756.62
+29.84
10:50 11/08/26
