Պաշտոնական

USD BUY - 369.50+0.00 USD SELL - 372.00-1.00
EUR BUY - 432.00+0.00 EUR SELL - 437.00+0.00
OIL:  BRENT - 109.64+3.55 WTI - 97.61+3.40
COMEX:  GOLD - 4680.90-0.88 SILVER - 75.00-1.81
COMEX:  PLATINUM - 1987.40-2.12
LME:  ALUMINIUM - 3578.00-1.16 COPPER - 13213.00-1.07
LME:  NICKEL - 19097.00+1.92 TIN - 49336.00-1.75
LME:  LEAD - 1960.00+0.28 ZINC - 3398.00-1.59
FOREX:  USD/JPY - 159.07-0.15 EUR/GBP - 1.1714-0.05
FOREX:  EUR/USD - 1.1714-0.05 GBP/USD - 1.353+0.00
STOCKS RUS:  RTSI - 1150.64+0.94
STOCKS US: DOW JONES - 49167.79-0.13 NASDAQ - 24887.10+0.20
STOCKS US: S&P 500 - 7173.91+0.12
STOCKS JAPAN:  NIKKEI - 59917.46-1.02 TOPIX - 3772.19+0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 25679.78-0.95 SSEC - 4078.64-0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10321.09-0.56 CAC40 - 8141.92-0.19
STOCKS EUR:  DAX - 24083.53-0.19
28/04/2026  CBA:  USD - 371.4-0.16 GBP - 500.91-2.89
28/04/2026  CBA:  EURO - 434.35-2.08
28/04/2026  CBA:  GOLD - 56029-256 SILVER - 906.48+12.63
ՍԵՄԻՆԱՐ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ` ԱՐԱԲԿԻՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ
01/03/2011 15:01
Կիսվել

ՍԵՄԻՆԱՐ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ` ԱՐԱԲԿԻՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ

2010-ի տարեվերջից ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում հարկ վճարողների հետ` սպասարկման ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների քննարկման և օրենսդրական վերջին բարեփոխումներին նրանց ծանոթացնելու նպատակով: Բարեփոխումների գործընթացը մեկնարկել է հարկատուների համար սեմինար-խորհրդակցությունների կազմակերպմամբ, քանի որ հարկ վճարողների որակյալ սպասարկմամբ է պայմանավորված փոխվստահության մթնոլորտի ձևավորումը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից` այս տարի առաջին նման սեմինար-խորհրդակցությունն էր կազմակերպվել Արաբկիրի հարկային տեսչությունում, որը վերակազմավորվել է նախկին Արաբկիր և Արաբկիր 1 տեսչությունների միավորման արդյունքում. “Բոլոր տարածքային հարկային մարմինների, այդ թվում Արաբկիրի հարկային տեսչության սպասարկման բաժինների  առջև խնդիր է դրվել ժամանակին իրազեկել հարկային օրենսդրությունում կատարված բոլոր փոփոխությունների, հարկ վճարողների պարտավորությունների մասին, ժամանակին և առանց խոչընդոտների ապահովել գրանցամատյանների, ՀԴՄ-ների և այլ փաստաթղթերի հաշվառումը, կնքումը և տրամադրումը”,- տեղեկացրել է Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ Արման Կիրակոսյանը, ում խոսքով` այս խորհրդակցությունները հատկապես կարևոր են փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար:

Այս անգամ, քննարկվող հարցերից էին Արտոնագրային վճարների մասով կատարված օրենսդրական վերջին փոփոխությունները. “Պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից կոնկրետ հանձնարարականներ են տրվել հարկային մարմնի` սպասարկման գործառույթներ իրականացնող  ստորաբաժանումներին` հարկատուների հետ հանդիպումների միջոցով փորձել ձևավորել որակապես նոր, ավելի գործընկերային մոտեցումներ: Դրանք կարող են նպաստել նաև օրենսդրական բարեփոխումներին”,- ասել է Ա. Կիրակոսյանը: Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ կատարվող բոլոր քայլերը  միտված են ինքնագնահատման համակարգի վերջնական կայացմանը, այսինքն` հասնել նրան, որ  հարկատուն  ինքնուրույն հաշվարկի և վճարի իր իրական հարկերը:

AMP
28/04/2026
դրամ
Դոլար (USD)
371.4
-0.16
Եվրո (EUR)
434.35
-2.08
Ռուբլի (RUR)
4.9428
-0.0021
Լարի (GEL)
138.06
-0.12
56029
-256
Արծաթ
906.48
+12.63