Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ՀՀ-ՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼՈՒ Է ԱԱՀ-Ի` ՌԻՍԿԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ  ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԵՏՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՄԱԿԱՐԳ
26/07/2010 15:38
Կիսվել

ՀՀ-ՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼՈՒ Է ԱԱՀ-Ի` ՌԻՍԿԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԵՏՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Հանրությանը բազմիցս տեղյակ է պահվել, որ Պետեկամուտների կոմիտեում ստեղծվել է 22 աշխատանքային խումբ, որոնք մշակում են էլեկտրոնային կառավարման նոր մոդուլներ և դրանց կիրառման հնարավորություններ:  Հուլիսի 23-ից 24-ը Ծաղկաձորում տեղի ունեցած աշխատաժողովի ընթացքում ՊԵԿ-ի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ներկայացուցիչները քննարկել են ԱԱՀ-ի հետվերադարձի ավտոմատ ռեժիմի մշակման, դրա կիրառության և ծրագրավորման խնդիրների կարգավորման հարցերը:  Այս փուլում դեռևս տեղի են ունենում ներքին քննարկումներ, հետագայում, միանշանակ, քննարկումներին կընդգրկվեն բիզնեսի ներկայացուցիչները: Առաջիկայում Պետական եկամուտների կոմիտեն լայն հասարակության քննարկմանը կներկայացնի փաստաթղթեր, որոնցով առաջարկվում է բարելավել ավելացված արժեքի հարկի հետվերադարձի համակարգը:

Ծրագիրն իրագործվում է ամերիկայն կողմի հետ համատեղ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ֆինանսավորմամբ: Համապատասխան Փոխ-ըմբռնման հուշագիրը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության միջև ստորագրվել է այս տարվա մայիսի 4-ին, որը նպատակ ունի բարելավել հարկային վարչարությունը, ինչպես նաև համապատասխան բիզնես գործընթացները:

Այս փուլում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Հարկային վարչարության բարեփոխումներն օժանդակող տեխնիկական աջակցության ծրագիրը (ՀՎԲՕՏԱ) և ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը նախաձեռնել են անցկացնել Հայաստանում ռիսկերի վրա հիմնված ԱԱՀ-ի վերադարձման ավտոմատացված համակարգին առնչվող աշխատաժողով: Աշխատանքային խմբերի բոլոր անդամները` Հարկային ծառայության մասնագետները,  ամերիկյան կողմի օժանդակությամբ փորձում են մշակել և գործողության մեջ դնել տվյալ համակարգը, որը լինելու է էլեկտրոնային կառավարման համակարգի շարունակությունը:

Այս աշխատաժքղովի ընթացքում քննարվել են քննարկվել են ԱԱՀ-ի ավտոմատ վերադարձման համակարգի չափորոշիչներն ու դրանց գնահատումը, բիզնես գործընթացները և ավտոմատացված համակարգի համար առաջադրվող տեխնիկական լուծումները: «Կոնկրետ եզրահանգումներ կան, կան կոնկրետ սահմանված ժամկետներ, և մինչև այս տարվա ավարտը մենք ամբողջական կունենանք այդ ծրագիրը, որը կլինի գործողության մեջ, և մեր հարկ վճարողները, ովքեր պարտաճանաչ և բարեխիղճ կերպով կառուցել են իրենց կենսագրությունը` ԱԱՀ-ի հետվերադարձի սխեմաներում, կարող են իրենց հայտն ավտոմատ հանձնելով, ստանալ իրենց հետվերադարձն ամբողջ ծավալով»,-տեղեկացրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը:

Աշխատաժողովի ընթացքում Պետեկամուտների կոմիտեի և ԱՄՆ ՄԶԳ հարկային ծրագրի մասնագետները քննարկել են ԱԱՀ-ի ռիսկերի վրա հիմնված վերադարձման համակարգի մշակման և ներդրման տարբեր ասպեկտներ, հանգել համատեղ որոշումների, ինչպես նաև  լուծումներ են ապահովել առաջադրանքներից մի քանիսի համար:
Երկօրյա քննարկումները մասնագետները դրական են գնահատում, հայտարարելով, որ դրանք մոտեցրել են հիմնական նպատակին` ԱԱՀ-ի վերադարձման ռիսկերի վրա հիմնված գործուն համակարգին: Իսկ այդ դեպքում հնարավոր կլինի բացահայտել հավանական կեղծիքը, կմեծացնի ՊԵԿ-ի վստահությունը` ԱԱՀ-ի վերադարձները վճարել նվազագույն ռիսկով: Դա նաև կնպաստի հարկային մարմինների աշխատանքի թափանցիկության վերաբերյալ հարկ վճարողի ընկալմանը:

«ԱՄՆ ՄԶԳ հարկային ծարգրի և ՊԵԿ-ի միջև կազմակերպված այս ծրագիրը մեզ  ավելի մոտեցրեց այս առումով մեր հիմնական նպատակին` ՀՀ-ում ներդնել ԱԱՀ-ի ռիսկերի վրա հիմնված ավտոմատացված վերադարձի համակարգ: Այն ունենալու դեպքում միանշանակ կշահեն թե հարկ վճարողները, թե պետբյուջեն: Հարկ վճարողները մասնավորապես կշահեն այն առումով, որ իրենց մոտ կավելանա ավելի շրջանառու միջոցներ, իրենց բիզնեսն ընդլայնելու և նոր ներդրումներ իրականացնելու առումով, և պետբյուջեում այդ առումով` երկարաժամկետ կամ միջնաժամկետ առումներով կավելանան եկամուտները»,-նշել է ՀՎԲՕՏԱ ծրագրի ղեկավար Արամ Մուրադյանը:

ԱԱՀ-ի վերադարձման արդյունավետ համակարգը Հայաստանում զգալիորեն կբարելավի բիզնես միջավայրը` նվազեցնելով այն անորոշությունը, որը կապված է արտահանումների և ԱԱՀ-ի վճարման կարգապահության հետ: Միաժամանակ, ԱԱՀ-ի վերադարձի ապառքների քանակի նվազումը մասնավոր ֆինանսական կապիտալ կազատի բիզնեսի զարգացման և արտահանումների ոլորտի աճի խթանման համար: 

AMP
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12