ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` մայիսի 19-ին, ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին։ ՀՀ վարչապետը կարեւորել է ՀՀ-ԼՂՀ համագործակցությունը եւ ֆինանսատնտեսական ճգնաժամի մեղմման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունների կատարած քայլերը։
Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԼՂՀ-ում ընթացող տնտեսական բարեփոխումների վերաբերյալ։ ԼՂՀ նախագահը նշել է, որ հայաստանցի գործընկերների աջակցությամբ համատեղ ծրագրերի կազմակերպումը ձեւավորել է արդյունավետ գործակցություն եւ արձանագրել շոշափելի արդյունքներ։ Հանդիպմանը ներկա է եղել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը։