Պաշտոնական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿ ԼՈՒԿԱ ԲԵԲԻՉԻՆ
22/03/2011 15:46
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿ ԼՈՒԿԱ ԲԵԲԻՉԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Լուկա Բեբիչին: Նախագահը նշել է, թե ջերմությամբ է հիշում 2009թ. Խորվաթիա կատարած իր այցի ժամանակ Զագրեբում պարոն Լուկա Բեբիչի հետ տեղի ունեցած հանդիպումը և ուրախ է կրկին հանդիպելու համար: 

«Ուրախ եմ, որ վերջին երկու-երեք տարիներին բարձր մակարդակի մեր շփումները շարունակվում են: Բնականաբար, դրանք օգնում են հարաբերությունների խորացմանը: Մեր երկրների, ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու, համագործակցությունը խորացնելու գործում, իհարկե, միջխորհրդարանական հարաբերությունները շատ մեծ նշանակություն ունեն: Կարևոր է, որ և՛ ձեր, և՛ մեր խորհրդարաններում բարեկամական խմբեր են ձևավորվել: Վստահ եմ, որ մեր պատգամավորների փոխայցելությունները կրելու են պարբերական բնույթ: Բարով եք եկել Հայաստան, եկել եք բարեկամների մոտ, և մենք դրա համար ուրախ ենք»,- Խորվաթիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սարգսյանը: 

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է 2011թ. նախատեսված` Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչի այցը Հայաստան, որը նոր թափ կհաղորդի հայ-խորվաթական հարաբերություններին: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Նախագահի հետ գործարարների այցը Հայաստան և հայ գործընկերների հետ շփումները լավ հնարավորություն են տնտեսական համագործակցության զարգացման ու երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացման համար: Հեռանկարային են համարվել մշակույթի, զբոսաշրջության ենթակառուցվածքների, այդ թվում` էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցությունը: 

Նախագահ Սարգսյանը և Խորվաթիայի խորհրդարանի խոսնակը խոսել են նաև ԵՄ-ի հետ համագործակցության, տարածաշրջանային խնդիրների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58