Պաշտոնական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՎԻԿՏՈՐ ԲԱՍԱՐԳԻՆԻՆ
18/04/2011 17:15
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՎԻԿՏՈՐ ԲԱՍԱՐԳԻՆԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինին: 

Հանրապետության ղեկավարը ողջունել է հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՌԴ տարածքային զարգացման նախարարին` նշելով, որ իր գործընկերոջ`ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ միասին մեծ նշանակություն են տալիս միջտարածաշրջանային համագործակցությանը: Նախագահը կարևորել է համաժողովի անցկացումը` հույս հայտնելով, որ նախարար Վիկտոր Բասարգինի այցը և համաժողովի անցկացումը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում լուրջ խթան կհանդիսանան: Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների միջև կապերի ամրապնդման և համագործակցության ընդլայնման գործում Սերժ Սարգսյանը կարևորել է նաև ՌԴ-ի հայ համայնքի ներուժի լիարժեք օգտագործումը: 

Նախարար Վիկտոր Բասարգինը ևս երկու երկրների ռազմավարական հարաբերությունների խորացման և ամրապնդման գործում կարևորելով տարածաշրջանների մակարդակով համագործակցության զարգացումը` նշել է, որ այդ ուղղությամբ ընթացող բանակցություններն ու ձեռք բերված պայմանավորվածություններն ասվածի լավագույն վկայությունն են:

Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների միջև համագործակցության զարգացման գործում, նախարար Բասարգինի խոսքով, մեծ ներդրում ունի Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Դուք վերջին շրջանում Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններ եք այցելել` մեր հեռանկարային մարզերը, որտեղ մենք տեսնում ենք տնտեսական և հումանիտար ոլորտների զարգացման մեծ ներուժ: Այսօր ՌԴ ավելի քան 70 սուբյեկտ անմիջականորեն կամ միջնորդավորված համագործակցում է Հայաստանի Հանրապետության հետ»,-ասել է ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինը:

AMP
27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58