Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Շ. ՖՅՈՒԼԵ – 2011Թ.-Ը ԿԱՐԵԼԻ Է ԴԱՐՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՈՐ ՈՐԱԿ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ
29/04/2011 17:58
Կիսվել

Շ. ՖՅՈՒԼԵ – 2011Թ.-Ը ԿԱՐԵԼԻ Է ԴԱՐՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՈՐ ՈՐԱԿ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումներն ու քննարկումները, ինչպես նաև այսօր ստորագրվելիք հռչակագիրը խոսում են Հայաստան-Եվրամիություն դինամիկ զարգացող հարաբերությունների մասին:
 
Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարը նշել է, որ համատեղ ակտիվ աշխատանքով 2011թ. կարելի է դարձնել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին նոր որակ հաղորդելու ժամանակաշրջան:  Անդրադառնալով ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև ստորագրվելիք համատեղ հռչակագրին և կարևորելով այն, Շտեֆան Ֆյուլեն ընդգծել է, որ հռչակագրի նպատակն է Հայաստանն ավելի մոտեցնել Եվրամիությանը` աջակցելով իրականացվող բարեփոխումներին: Նախագահ Սարգսյանի խոսքով, փաստաթղթով Հայաստանը մեկ անգամ ևս փաստում է բարեփոխումները շարունակելու վճռականությունը, իսկ Եվրոպական հանձնաժողովը` այդ բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունը:
 
Հանրապետության ղեկավարի հետ հանդիպումից հետո Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ստորագրել են ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև համատեղ հռչակագիրը, որով կողմերը ողջունում են ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի բանակցություններում գրանցված լավ առաջընթացը և շեշտում ապագա Ասոցացման համաձայնագրի շրջանակում երկկողմ` խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի հիմնելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը ուղղված` Հայաստանի Հանրապետության հետագա քայլերի կարևորությունը: Փաստաթղթով ՀՀ կառավարությունը և Եվրահանձնաժողովը նաև ստանձնում են հանձնառություն` ավելի ակտիվորեն հետամուտ լինել Եվրոպական հարևանության քաղաքական ուղենիշներին, ինչը կամրագրվի Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական Հանձնաժողովի կողմից համատեղ մշակվելիք` բարեփոխումներին միտված գործընկերության շրջանակներում: Հռչակագրի համաձայն, դրանք կուրվագծեն համագործակցության այն ոլորտները, որոնք կարող են լինել մեր հարաբերությունների կիզակետում` ԵՄ գործիքների և միջոցների օգնությամբ:
 
Հռչակագրով վերահաստատվում է Հայաստանի Հանրապետության հստակ հանձնառությունը շարունակելու բարեփոխումների գործընթացը և ընդգծվում Եվրոպական Հանձնաժողովի պատրաստակամությունը՝ տրամադրելու ավելի մեծ աջակցություն բարեփոխումների իրականացման համար, ներառյալ բյուջետային աջակցության և Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական Հանձնաժողովի միջև համաձայնեցված` Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի միջոցով:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08