10.6 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ WINDOWS-ՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ կառավարությունը որոշել է «Մայքրոսոֆթ» ընկերության ծրագրային համակարգի արտոնագրերի ձեռքբերման նպատակով «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը հատկացնել 10668.9 հազար դրամ։ Որոշումը բխում է ՀՀ-ում եւ կրթության ոլորտում չարտոնագրված հեղինակային նյութերի օգտագործման ծավալի նվազեցման եւ երկրի ներդրումային գրավչության բարձրացման անհրաժեշտությունից։