ԱԱԾ – ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆԻՍՅԱՆԸ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի 29-ին կաշառք ստանալու փաստի հիման վրա ձերբակալվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ Արման Հովհանյանը:
ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտնում է նաև, որ ձերբակալվածը կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունում իր կողմից անցկացված ստուգումների արդյունքում էական խախտումներ չարձանագրելու դիմաց պահանջել է 1500 դոլար և 240 հազար դրամ կաշառք:
Հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը: