ԽԱՆՏԻ ՄԱՆՍԻՅՍԿ 2010. ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ. ՀԱՅԱՍՏԱՆ – ԹՈԻՐՔԻԱ 3,5 – 0,5
Ռուսաստանի Դաշնության Խանտի Մանսիյսկ քաղաքում քիչ առաջ ավարտվեց Շախմատային 39-րդ օլիմպիադայի 3-րդ մրցափուլը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցում էր Թուրքիայի ընտրանու հետ: Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը և Արման Փաշինյանը հաղթանակներ տոնեցին, իսկ Գաբրիել Սարգսյանը խաղաղ արդյունք կնքեց: Այսպիսով Հայաստանի հավաքականը ջախջախիչ 3,5-0,5 հաշվով հաղթանակ տարավ Թուրքիայի հավաքականի նկատմամբ:
Երրորդ փուլից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է6 միավոր և մրցաշարի առաջատարների շարքում է: Վաղը տեղի կունենա 4-րդ մրցափուլը և Հայաստանի հավաքականը կմրցի Ռուսաստանի Դաշնության երրորդ հավաքականի հետ: